https://arm.sputniknews.ru/20261005/nshanakum-e-mer-sahmanajin-ughekalneri-het-kapvats-khndir-ka-andranik-qvocharjan-107692620.html
Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա․ Անդրանիկ Քոչարյան
Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա․ Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ տարածքը պետք է ամբողջությամբ փակվի, տակնուվրա արվի այլ ներթափանցում բացառելու համար։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T13:56+0400
2026-10-05T13:56+0400
2026-10-05T14:12+0400
հայաստան
ադրբեջանցի
անդրանիկ քոչարյան
սյունիք
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/18/69062494_0:50:894:553_1920x0_80_0_0_2db907aa6407f739cb9f2be43078e3e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Այն, որ ադրբեջանցի զինծառայողը կարողացել է ոչ միայն անցնել սահմանը, այլև գյուղ ու քաղաքացու տուն մտնել, նշանակում է՝ սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա, որը պետք է լուծում ստանա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույզում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այլ ադրբեջանցի ևս եղել է նրա հետ, Քոչարյանը նշեց՝ ամեն ինչ հնարավոր է, դրա համար բոլոր ծառայությունները համակցված պետք է ոչ միայն այս դեպքի առնչությամբ քննություն իրականացնեն, այլև տոտալ՝ ամբողջ տարածքը տակնուվրա անեն։Այս պահին Քոչարյանը դեռ չի կարող հստակ մատնանշել, թե որ կառույցի թերացումն է սա, հարցն ուսումնասիրման փուլում է, դեռ որոշ հարցերի պատասխաններ պետք է ստանա, որից հետո կկարողանա ավելի հիմնավորված կարծիք ասել։ Ըստ նրա՝ պաշտպանական գերատեսչությունը, ԱԱԾ-ն, տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն։«Հիշո՞ւմ եք՝ նույնիսկ սովետական տարիներին, անգամ փշալարի առկայությամբ միշտ սահմանի մյուս կողմից թափանցումներ եղել են։ Այդ ժամանակ սահմանային բոլոր գյուղերը տոտալ փակվում էին, և ստուգվում էր՝ թափանցած անձնավորությունն ուր հասած կարող է լինել»,- նշեց ՔոչարյանըՆրա խոսքով՝ հիմա ՀՀ սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է լուծումներ գտնել, ընդ որում՝ թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հնարավորությունների իրացմամբ։«Բայց կարո՞ղ է այդպիսի քայլերով մեզ մոլորության մեջ գցեին, և հետևից այլ դրսևորումներ լինեն։ Այսինքն՝ մեր բոլոր պետական, անվտանգային կառույցները պետք է այս հարցի պատասխանը գտնեն»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ստեղծվել են կառույցներ, որոնք պետք է ինֆորմացիա ունենային, թե հակառակորդի տարածքից դեպի մեր տարածք ինչ հնարավոր պլանավորումներ կարող էին լինել, որից մենք պետք է զգուշանանք։ Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, որ հենց այն հատվածում, որտեղ ներթափանցում է եղել, ունենք ինժեներական կառույցներ՝ տեսանելիությունն ու անվտանգությունն ապահովելու համար։«Բայց դա շատ քիչ է, այդ արանքներում էլ պետք է ծառայության պլանավորված համակարգեր ստեղծենք, որպեսզի մշտապես կարողանանք վերահսկել այն հատվածները, որոնք միայն ինժեներական կառույցներով հնարավոր չէ։ Քանի որ ինժեներական կառույցը նախատեսված է, որ իր վրա հարվածը վերցնի և հնարավորություն տա հետևում տեղակայված ստորաբաժանումներին պատրաստ լինել ավելի մեծ հակահարվածների»,- ասաց Քոչարյանը։Ըստ նրա՝ դրա համար սահմանապահ զորքեր են ստեղծվում, իսկ զորքերն էլ մեկ օրում չեն կայանալու, խոսքը մի ամբողջ համակարգի մասին է։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
սյունիք
շաքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/18/69062494_99:0:894:596_1920x0_80_0_0_597817c62e75ea3a2bb4472daeade23d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջանցի, անդրանիկ քոչարյան, սյունիք, շաքի
հայաստան, ադրբեջանցի, անդրանիկ քոչարյան, սյունիք, շաքի
Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա․ Անդրանիկ Քոչարյան
13:56 05.10.2026 (Թարմացված է: 14:12 05.10.2026) ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ տարածքը պետք է ամբողջությամբ փակվի, տակնուվրա արվի այլ ներթափանցում բացառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Այն, որ ադրբեջանցի զինծառայողը կարողացել է ոչ միայն անցնել սահմանը, այլև գյուղ ու քաղաքացու տուն մտնել, նշանակում է՝ սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա, որը պետք է լուծում ստանա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույզում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։
«Ժամանակին մենք էլ հասնում էինք մինչև հակառակորդի․․․ ինչ խորությամբ, հասել ենք 90-ականներին, մարդ ենք բերել։ Եթե հատուկ ծառայությունները նպատակ ունենան, ուր ասես կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով, բայց հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որ դա պետք է ապագայում բացառել, որովհետև էդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլև մեր քաղաքացու բնակարանում»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այլ ադրբեջանցի ևս եղել է նրա հետ, Քոչարյանը նշեց՝ ամեն ինչ հնարավոր է, դրա համար բոլոր ծառայությունները համակցված պետք է ոչ միայն այս դեպքի առնչությամբ քննություն իրականացնեն, այլև տոտալ՝ ամբողջ տարածքը տակնուվրա անեն։
Այս պահին Քոչարյանը դեռ չի կարող հստակ մատնանշել, թե որ կառույցի թերացումն է սա, հարցն ուսումնասիրման փուլում է, դեռ որոշ հարցերի պատասխաններ պետք է ստանա, որից հետո կկարողանա ավելի հիմնավորված կարծիք ասել։ Ըստ նրա՝ պաշտպանական գերատեսչությունը, ԱԱԾ-ն, տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն։
«Հիշո՞ւմ եք՝ նույնիսկ սովետական տարիներին, անգամ փշալարի առկայությամբ միշտ սահմանի մյուս կողմից թափանցումներ եղել են։ Այդ ժամանակ սահմանային բոլոր գյուղերը տոտալ փակվում էին, և ստուգվում էր՝ թափանցած անձնավորությունն ուր հասած կարող է լինել»,- նշեց Քոչարյանը
Նրա խոսքով՝ հիմա ՀՀ սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է լուծումներ գտնել, ընդ որում՝ թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հնարավորությունների իրացմամբ։
Մոլորված ադրբեջանցի՞ էր, թե՞ դիվերսանտ․ Քոչարյանի խոսքով` իր փորձառությունը հուշում է, որ բոլոր վարկածները պետք է ուսումնասիրել, քննել։ Միաժամանակ պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կինն իր երեխաների հետ կարողացել է վնասազերծել ադրբեջանցի զինծառայողին, նշանակում է՝ այնքան էլ պատրաստված չի եղել։
«Բայց կարո՞ղ է այդպիսի քայլերով մեզ մոլորության մեջ գցեին, և հետևից այլ դրսևորումներ լինեն։ Այսինքն՝ մեր բոլոր պետական, անվտանգային կառույցները պետք է այս հարցի պատասխանը գտնեն»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ստեղծվել են կառույցներ, որոնք պետք է ինֆորմացիա ունենային, թե հակառակորդի տարածքից դեպի մեր տարածք ինչ հնարավոր պլանավորումներ կարող էին լինել, որից մենք պետք է զգուշանանք։ Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, որ հենց այն հատվածում, որտեղ ներթափանցում է եղել, ունենք ինժեներական կառույցներ՝ տեսանելիությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Բայց դա շատ քիչ է, այդ արանքներում էլ պետք է ծառայության պլանավորված համակարգեր ստեղծենք, որպեսզի մշտապես կարողանանք վերահսկել այն հատվածները, որոնք միայն ինժեներական կառույցներով հնարավոր չէ։ Քանի որ ինժեներական կառույցը նախատեսված է, որ իր վրա հարվածը վերցնի և հնարավորություն տա հետևում տեղակայված ստորաբաժանումներին պատրաստ լինել ավելի մեծ հակահարվածների»,- ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ դրա համար սահմանապահ զորքեր են ստեղծվում, իսկ զորքերն էլ մեկ օրում չեն կայանալու, խոսքը մի ամբողջ համակարգի մասին է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա
կալանավորվել է 2 ամսով։