00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ՀՀ–ն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման հարցը

© Photo : official site of MFAIT of RA Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում քննարկել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման արդյունքում երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՄԱ–ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության հետագա խթանման հարցերի շուրջ՝ որպես խաղաղության և ժողովուրդների բարեկեցության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն:
Հանդիպմանը նաև ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ որպես Հայաստան–Իրան քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչ։
ՀՀ արտաքին գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև շեշտվել է, որ երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և հետևողական ու բաց երկխոսությունը դրանց զարգացման կարևոր գրավականն են:
Հանդիպմանը ներկա են եղել Իրանի Մեջլիսում Իրան–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և ղեկավարի տեղակալ Գեղարդ Մանսուրյանը:
Հիշեցնենք` Միրզոյանը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին։ Ավելի վաղ նրան ընդունել էր Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
Լրահոս
0