00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հութիները ավիաընկերություններին զգուշացրել են չօգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը

© AP PhotoՀութիները
Հութիները - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Հութիները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը ավիաընկերություններին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին՝ թագավորության դեմ ծրագրվող ռազմական գործողությունների ֆոնին։
«Առաջնորդվելով քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատմամբ հոգածությամբ՝ մարդասիրական գործողությունների համակարգման կենտրոնը նախազգուշացնում է Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին, որ այն անվտանգ չէ, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմ է դառնալու մեր զինված ուժերի համար»,-ասված է հութիների տարածած հայտարարության մեջ։
Հայտարարությունը տարածել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդեսսալամը։ Շարժումն ընդգծել է, որ այս նախազգուշացումից հետո իրենք պատասխանատվություն չեն կրում թագավորության օդային տարածքի թռիչքների հնարավոր հետևանքների համար։
Հութիների և Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև դիմակայությունը վերսկսվել է հուլիսի կեսերին՝ չորս տարվա դադարից հետո։
Այդ ընթացքում հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի արևմտյան ափի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի մի շարք քաղաքների նկատմամբ։ Այսօր Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները հայտարարել են «Անսար Ալլահի» վերահսկողության տակ գտնվող Սանայի ազատագրման գործողության մեկնարկի մասին։
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների դիրքերի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների մասին։ Նրանց տվյալներով՝ շուրջ 100 կործանիչ գրոհել է ավելի քան 300 թիրախ շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ աջակցելով կառավարական ուժերի ցամաքային գործողությանը։
Լրահոս
0