00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայերի ու ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը

© SputnikՇաքի
Շաքի - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է` խաղաղության մոդելը, որն առաջ է մղում Հայաստանի իշխանությունը, չի արտացոլում այսօրվա իրողությունները, իսկ դրա ներդնումը սպառնում է Հայաստանի գոյությանը և ՀՀ քաղաքացիների անվտանգությանը։
Ադրբեջանցի զինծառայողի ներխուժումը ՀՀ տարածք, Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայ երեխաներին պատանդ վերցնելու փորձն ու այդ երեխաների մորը հասցված հրազենային վնասվածքը կրկին ցույց տվեցին, որ ՀՀ իշխանությունների կողմից համառորեն առաջ մղվող «խաղաղության» մասին խոսույթը կեղծ է ու փուչ։
Անշուշտ, ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ հասկանում է, որ խաղաղությունը չի հաստատվում մի կողմի ռազմավարական շահերի անընդհատ զիջմամբ՝ ի շահ մյուս կողմի և այդ նույն կողմի ճնշմամբ։ Ցանկացած ողջամիտ մարդ սա հասկանում է, բայց ոչ այսպես կոչված «խաղաղության» քարոզչությունից «կուրացածները»։
Յուրաքանչյուր ոք ազատ է հավատալու այն ամենին, ինչին ուզում է։ Ոմանք հավատում են վարդագույն միաեղջյուրներին, մյուսները՝ ռեպտիլոիդների համաշխարհային դավադրությանը, իսկ մյուսները՝ մի կողմից Հայաստանի և մյուս կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի միջև խաղաղությանը՝ պաշտոնական Երևանի վրա տոտալ ճնշման պայմաններում։
Եվ խնդիրը, որքան էլ տարօրինակ է, այն չէ, որ հայերը, թուրքերը կամ ադրբեջանցիները խաղաղություն չեն ուզում, խնդիրը խաղաղության այն հայեցակարգն է, որը պատկերացնում են միջին վիճակագրական հայը կամ ադրբեջանցին։
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ վերջին տասնամյակներում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հայերը, օրինակ՝ զինվորականներ կամ քաղաքացիական անձինք, հայտնվել են Ադրբեջանի տարածքում, բայց երբեք չեք լսել, որ ներխուժել են ինչ-որ մեկի տուն, պատանդ վերցրել երեխաներին, կրակել կանանց վրա։
Հիշեք այն երկու ադրբեջանցիների պատմությունը, որոնք 2023 թվականին իբր պատահաբար մտան ՀՀ տարածք, հետո նրանցից մեկին բռնեցին, իսկ մյուսը հասցրեց սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի անզեն պահնորդին՝ խլելով նրա հեռախոսն ու մեքենան։
Եվ այստեղ կարևոր է հասկանալ` ինչու է այդպես։
Չէ՞ որ, ինչպես արդեն գրել էինք վերևում, թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները խաղաղություն ուզում են։
Սակայն պետք է հասկանալ, որ ՀՀ իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության մոդելը ոչ միայն չի արտացոլում ներկայիս իրողությունները, այլև, ըստ էության, կեղծ նարատիվ է, որի իրականացումը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի գոյության և ՀՀ քաղաքացիների անվտանգության համար։
Եթե կարճ՝ Փաշինյանի քարոզիչների կողմից տարածվող խաղաղության էությունը հետևյալն է.
Անընդհատ նոր զիջումների գնալ, հայ ժողովրդի մտածելակերպից ջնջել գրեթե ամբողջ պատմական հիշողությունը, նվազագույնի հասցնել «հողի վրա» իրականության մասին հայերի ընկալումը, մոռանալ պատմական հայկական տարածքների հայաթափման մասին, շեշտը դնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ առավելագույն տնտեսական համագործակցության վրա, և այդ դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմն իբր կդադարի սպառնալիք ներկայացնել։
Նման հայեցակարգը, իհարկե, կենսունակ չէ և վտանգավոր է, քանի որ լիովին անտեսում է «խաղաղության» հայեցակարգի ադրբեջանական տարբերակը։
«Իրական Հայաստանն» ընդդեմ իսկական Հայաստանի
Իսկ ադրբեջանական (կարդացեք նաև «թուրքական») խաղաղության հայեցակարգը կառավարվում է հետևյալ թեզերով` հայերը ոխերիմ թշնամիներ են, Հայաստանը «օկուպացված Արևմտյան Ադրբեջանն» է, և միայն հայկական կողմի վրա անդադար ճնշումը կարող է «խաղաղություն» ապահովել։
Չմոռանանք, որ Հայաստանի և հայերի նկատմամբ վերաբերմունքի այս մոդելը իրավիճակային չէ, այլ երիտասարդ ադրբեջանական ազգի ձևավորման դոկտրինալ հիմքը և, ըստ էության, բացառում է հայ ու ադրբեջանական ժողովուրդների միջև փոքրիշատե խաղաղության հնարավորությունը։
Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին աղաղակող միջադեպը վերահաստատում է հետևյալը` հայերի պատկերացրած խաղաղությունն ու ադրբեջանցիների պատկերացրած խաղաղությունը ոչ միայն տարբեր հասկացություններ են, այլև հակասում են միմյանց։
Եվ քանի դեռ խաղաղության ընդհանուր պատկերացման շուրջ կոնսենսուս չկա, Հայաստանի համար մոտալուտ խաղաղության մասին խոսելն առնվազն անազնիվ է, իսկ ամենակարևորը՝ վտանգավոր։
Վաղը պատերազմ էր. ապրելու իրավունքը՝ որպես կեղծ «խաղաղության» գին
Լրահոս
0