00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի». տեսանյութ

© Photo : press office of POLICE of the RA MIAАрест криминального авторитета Чичояна (5 октября 2026). Еревaн
Арест криминального авторитета Чичояна (5 октября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Վրեժխնդրությունը սկսվել է Ծաղկաձորում, երբ տնային կալանքի տակ գտնվող «օրենքով գողը» վիճել է Երևանի մի բնակչի հետ և հետո իմացել, որ այդ տղամարդը ցանկանում է սպանել իրեն։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում իրավապահները կանխել են դեռ տարեսկզբից նախապատրաստված սպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ–ից հայտնում են, որ դեռ հունվարի 21–ին Ծաղկաձորում Երևանի 33–ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
«36–ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33–ամյա բնակչի սպանությունը (ըստ մամուլի տեղեկությունների` 33–ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվող անձը քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանն է–խմբ.) և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին նշված անձը (Չիչոյանը), տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կոնֆլիկտը շարունակվել է օգոստոսին. 36–ամյա տղամարդը, դեռևս չպարզված անձանց հետ, Չիչոյանի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն։
ՆԳՆ–ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք–զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։
Քրեական ոստիկանները ձերբակալել են «Օշականցի Գևորիկին» ու «Զապին»
Դատարանի որոշմամբ այսօր խուզարկություններ են կատարվել Չիչոյանի, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ Նրա բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։

Չիչոյանը, նրա 54–ամյա հայրը, 35–ամյա ընկերն ու Երևանի բնակիչ 36–ամյա տղամարդը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
0