https://arm.sputniknews.ru/20261004/siriaji-qristvonjanery-krkin-vtangvats-en-zinvats-grvohajinnery-hardzakvel-en-skalbiaji-vra-107663117.html
Սիրիայի քրիստոնյաները կրկին վտանգված են․ զինված գրոհայինները հարձակվել են Սկալբիայի վրա
Սիրիայի քրիստոնյաները կրկին վտանգված են․ զինված գրոհայինները հարձակվել են Սկալբիայի վրա
Sputnik Արմենիա
Ժամանած «անվտանգության ուժերը» ձերբակալել են տեղի բնակիչ երիտասարդ տղամարդկանց։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T11:06+0400
2026-10-04T11:06+0400
2026-10-04T11:07+0400
տեսանյութեր
սիրիա
քրիստոնյա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107661904_8:0:1137:635_1920x0_80_0_0_4abb9e7ce79d5e7d7b72a90e74271472.jpg
Զինված խմբավորումները գիշերը հարձակվել են Սիրիայի Համա նահանգում գտնվող Սկալբիա քաղաքի վրա։ Քաղաքում հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։Ինչպես հայտնում են մերձավորարևելյան դեպքերը լուսաբանող Telegram-ալիքները, զինված գրոհայինները եկել են մերձակա սուննիական Քալաաթ ալ-Մուդիկ քաղաքից։Նրանք կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ, վիրավորվել է մի կին։Ժամանած «անվտանգության ուժերը» ձերբակալել են տեղի բնակիչ երիտասարդ տղամարդկանց։Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունները ենթարկվում են հարձակումների։ Գրոհայինների նշանառության տակ են ինչպես քրիստոնյաները, այնպես էլ ալավիները, շիաները, դրուզները։ Մինչդեռ Սիրիայի իշխանությունները՝ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, վստահեցնում են, որ իբր ապահովում են երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Нападение вооруженных группировок на сирийский город Скальбия
Sputnik Արմենիա
Нападение вооруженных группировок на сирийский город Скальбия
2026-10-04T11:06+0400
true
PT1M27S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107661904_149:0:996:635_1920x0_80_0_0_fd32c3859b7463bf7bdcb8752bbda3c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, սիրիա, քրիստոնյա, видео
տեսանյութեր, սիրիա, քրիստոնյա, видео
Սիրիայի քրիստոնյաները կրկին վտանգված են․ զինված գրոհայինները հարձակվել են Սկալբիայի վրա
11:06 04.10.2026 (Թարմացված է: 11:07 04.10.2026) Ժամանած «անվտանգության ուժերը» ձերբակալել են տեղի բնակիչ երիտասարդ տղամարդկանց։
Զինված խմբավորումները գիշերը հարձակվել են Սիրիայի Համա նահանգում գտնվող Սկալբիա քաղաքի վրա։ Քաղաքում հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։
Ինչպես հայտնում են մերձավորարևելյան դեպքերը լուսաբանող Telegram-ալիքները, զինված գրոհայինները եկել են մերձակա սուննիական Քալաաթ ալ-Մուդիկ քաղաքից։
Նրանք կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ, վիրավորվել է մի կին։
Բացի այդ, կրակահերթեր են արձակվել տների և խանութների ուղղությամբ, ջարդվել են լուսամուտներն ու ցուցափեղկերը, ինչի մասին վկայում են սոցցանցերում հրապարակված տեսանյութերը։
Ժամանած «անվտանգության ուժերը» ձերբակալել են տեղի բնակիչ երիտասարդ տղամարդկանց։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունները ենթարկվում են հարձակումների։ Գրոհայինների նշանառության տակ են ինչպես քրիստոնյաները, այնպես էլ ալավիները, շիաները, դրուզները։ Մինչդեռ Սիրիայի իշխանությունները՝ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, վստահեցնում են, որ իբր ապահովում են երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։