https://arm.sputniknews.ru/20261004/rusakan-tt-ynkerutjuny-hajastanin-azgajin-operacivon-hamakargi-kvonstruktvor-e-arajarkum-107302402.html
Ռուսական ՏՏ ընկերությունը Հայաստանին ազգային օպերացիոն համակարգի կոնստրուկտոր է առաջարկում
Ռուսական ՏՏ ընկերությունը Հայաստանին ազգային օպերացիոն համակարգի կոնստրուկտոր է առաջարկում
Sputnik Արմենիա
Այս տեխնոլոգիայի կիրառմամբ ազգային օպերացիոն համակարգեր են ստեղծվել Ուզբեկստանում և Ղազախստանում։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T09:56+0400
2026-10-04T09:56+0400
2026-10-04T09:56+0400
հայաստան
ռուսաստան
տտ
սերգեյ տրանդին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107213597_116:142:972:623_1920x0_80_0_0_5dd6435ea8278f7adc3512ee135b7c24.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Բազալտ ՍՊՕ» ՏՏ ընկերությունը, որը համակարգային ծրագրային ապահովում է արտադրում սեփական մշակման հարթակի հիման վրա, պատրաստ է աջակցել Հայաստանին ազգային, անկախ ՏՏ ենթակառուցվածքի ստեղծման գործում։Մշակումների հիմքում «Ալտ Պլատֆորմ»-ն է՝ տեխնոլոգիական համալիր-«կոնստրուկտորը», որը նախատեսված է ծրագրային ապահովում հավաքելու համար՝ օպերացիոն համակարգերից մինչև կիրառական ծրագրեր։ Դրա հիմքով արդեն ազգային օպերացիոն համակարգեր են ստեղծվել Ուզբեկստանում և Ղազախստանում։ Համալիրի կիրառման հնարավորությունը դիտարկում են Բելառուսում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։Ռուսաստանցի մասնագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում անվտանգությանը, պատվիրատուի տեխնիկական կարիքներին, լուծումները տեղական օրենսդրությանը հարմարեցնելուն, ինչպես նաև ինտերֆեյսներն ազգային լեզուներով թարգմանելուն։«Ալտ Պլատֆորմ»-ը ստեղծվել է «Սիզիփոս» (Sisyphus) բաց ելակետային կոդով ազատ (open source) ծրագրերի բանկի (ռեպոզիտորիումի) հիման վրա։ Սա աշխարհում խոշորագույն ռեպոզիտորիումներից մեկն է, որի զարգացումն ամբողջությամբ կառավարում են ռուսաստանցի մասնագետները։«Չափազանց կարևոր է ստեղծել ոչ միայն ծրագրային պրոդուկտներ, այլև սեփական անկախ ենթակառուցվածք դրանց հետագա զարգացման համար։ Մենք պատրաստ ենք գործընկերներին տրամադրել մեր «կոնստրուկտորը», որը թույլ է տալիս արագ, առանց ժամանակի ու միջոցների մեծ ծախսերի ծավալել նման ենթակառուցվածք»,- ասաց Տրանդինը։Հաշվի առնելով հաճախորդների անվտանգությունը՝ հարթակը ծրագրային կոդերի նշված բանկից օգտագործում է միայն մանրակրկիտ փորձարկված ծրագրային ապահովում։Բուն տեխնիկական համալիրից զատ, ռուսաստանցի մասնագետները պատրաստ են փոխանցել ընկերության 25 տարվա աշխատանքի ընթացքում ձեռք բերած իրենց հարուստ մասնագիտական փորձն ու մեթոդական նյութերը։«Մենք բաց ենք միջազգային համագործակցության համար։ Մեր ընկերությունը փոխվստահելի ու երկարատև հարաբերություններ է կառուցում յուրաքանչյուր գործընկերոջ հետ»,- ընդգծեց Տրանդինը։Ընկերությունն իր նոր ապրանքները հայկական շուկայում ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107213597_0:121:1000:872_1920x0_80_0_0_20ba8981b0d1f9803d9ab3a982a01da8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, տտ, սերգեյ տրանդին
հայաստան, ռուսաստան, տտ, սերգեյ տրանդին
Ռուսական ՏՏ ընկերությունը Հայաստանին ազգային օպերացիոն համակարգի կոնստրուկտոր է առաջարկում
Այս տեխնոլոգիայի կիրառմամբ ազգային օպերացիոն համակարգեր են ստեղծվել Ուզբեկստանում և Ղազախստանում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Բազալտ ՍՊՕ» ՏՏ ընկերությունը, որը համակարգային ծրագրային ապահովում է արտադրում սեփական մշակման հարթակի հիման վրա, պատրաստ է աջակցել
Հայաստանին ազգային, անկախ ՏՏ ենթակառուցվածքի ստեղծման գործում։
Մշակումների հիմքում «Ալտ Պլատֆորմ»-ն է՝ տեխնոլոգիական համալիր-«կոնստրուկտորը», որը նախատեսված է ծրագրային ապահովում հավաքելու համար՝ օպերացիոն համակարգերից մինչև կիրառական ծրագրեր։ Դրա հիմքով արդեն ազգային օպերացիոն համակարգեր են ստեղծվել Ուզբեկստանում և Ղազախստանում։ Համալիրի կիրառման հնարավորությունը դիտարկում են Բելառուսում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։
Ռուսաստանցի մասնագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում անվտանգությանը, պատվիրատուի տեխնիկական կարիքներին, լուծումները տեղական օրենսդրությանը հարմարեցնելուն, ինչպես նաև ինտերֆեյսներն ազգային լեզուներով թարգմանելուն։
«Կոնստրուկտորը թույլ է տալիս սեփական հարթակներ ծավալել` ինքնուրույն ծրագրային ապահովում հավաքելու համար` ներառյալ օպերացիոն համակարգերը, օժանդակ ենթակառուցվածքը, ինչպես նաև կիրառական ծրագրերը՝ «թեթև» գրասենյակային հավելվածներից մինչև բարդ ինժեներական համակարգեր։ Նման պրոդուկտների վրա կարելի է ամբողջական ՏՏ ենթակառուցվածք կառուցել թե՛ բիզնեսի, թե՛ պետության համար»,- Sputnik Արմենիային ասաց «Բազալտ ՍՊՕ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Տրանդինը։
«Ալտ Պլատֆորմ»-ը ստեղծվել է «Սիզիփոս» (Sisyphus) բաց ելակետային կոդով ազատ (open source) ծրագրերի բանկի (ռեպոզիտորիումի) հիման վրա։ Սա աշխարհում խոշորագույն ռեպոզիտորիումներից մեկն է, որի զարգացումն ամբողջությամբ կառավարում են ռուսաստանցի մասնագետները։
«Չափազանց կարևոր է ստեղծել ոչ միայն ծրագրային պրոդուկտներ, այլև սեփական անկախ ենթակառուցվածք դրանց հետագա զարգացման համար։ Մենք պատրաստ ենք գործընկերներին տրամադրել մեր «կոնստրուկտորը», որը թույլ է տալիս արագ, առանց ժամանակի ու միջոցների մեծ ծախսերի ծավալել նման ենթակառուցվածք»,- ասաց Տրանդինը։
Հաշվի առնելով հաճախորդների անվտանգությունը՝ հարթակը ծրագրային կոդերի նշված բանկից օգտագործում է միայն մանրակրկիտ փորձարկված ծրագրային ապահովում։
Բուն տեխնիկական համալիրից զատ, ռուսաստանցի մասնագետները պատրաստ են փոխանցել ընկերության 25 տարվա աշխատանքի ընթացքում ձեռք բերած իրենց հարուստ մասնագիտական փորձն ու մեթոդական նյութերը։
«Մենք բաց ենք միջազգային համագործակցության համար։ Մեր ընկերությունը փոխվստահելի ու երկարատև հարաբերություններ է կառուցում յուրաքանչյուր գործընկերոջ հետ»,- ընդգծեց Տրանդինը։
Ընկերությունն իր նոր ապրանքները հայկական շուկայում ներկայացնում է
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։