00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:01
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռումինիան և Լեհաստանը հրաժարվել են ավելացնել հացահատիկի ներմուծումն Ուկրաինայից․ ԶԼՄ

© Photo : Минтранс РоссииՑորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2026
Ցորեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կիևին հիմա անհրաժեշտ է Եվրոպայի տարածքով ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռումինիայի և Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ավելացնել հացահատիկի ներմուծումն Ուկրաինայից՝ ենթակառուցվածքների հետ կապված դժվարությունների և տեղական ֆերմերների շահերը պաշտպանելու ֆոնին, հայտնում է Politico պարբերականը։

Պարբերականը նշում է, որ ներկայումս Կիևին անհրաժեշտ է Եվրոպայի տարածքով ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու հնարավորություն, ինչպես նաև պահանջվում է 1,1 միլիարդ եվրո՝ տրանսպորտային ծախսերը ծածկելու համար։
​«Երկու երկրները, որոնք առավել կարևոր ենթակառուցվածք ունեն բեռների փոխադրման և պահեստավորման հզորություններն ավելացնելու համար` Լեհաստանն ու Ռումինիան, հայտարարել են, որ այլևս ոչինչ չեն կարող և չեն անելու օգնություն ցուցաբերելու համար (հացահատիկի արտահանման հարցում խմբ․)»,- նշվում է հրապարակման մեջ։

Ռումինիայի գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տանցոշ Բարնան պարբերականին հայտնել է, որ տեղացի ֆերմերների շահերը առաջնահերթություն են։
Հոդվածում նշվում է, որ Ռումինիայի նավահանգիստներն արդեն իսկ ծանրաբեռնված են ուկրաինական հացահատիկի չափազանց մեծ ծավալների և Դանուբում ջրի ցածր մակարդակի պատճառով, ինչը խանգարում է ֆերմերներին վաճառել սեփական արտադրանքը։
Politico-ն մեջբերում է նաև Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը, որը նշում է, որ գերատեսչությունը չի ծրագրում կիրառել որևէ փոփոխություն՝ ուղղված ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի տարանցման ավելացմանը։

Բուխարեստը 2023 թվականից սահմանափակում է ներքին շուկա ուկրաինական հացահատիկի առանձին տեսակների ներկրումը՝ միևնույն ժամանակ պահպանելով այլ երկրներ տարանցման հնարավորությունը։ 2025 թվականին կառավարությունը մինչև տարեվերջ երկարաձգել էր Ուկրաինայից և Մոլդովայից ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի և հլածուկի սերմերի ներմուծման պարտադիր լիցենզավորումը՝ թույլատրելով դրանք ներկրել միայն ռումինացի ֆերմերներին և վերամշակողներին։
Լեհաստանն առաջին անգամ ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելք սահմանել էր 2023 թվականի ապրիլին՝ լեհ ֆերմերների բողոքի ցույցերի ֆոնին, որոնք դժգոհում էին ավելի էժան ուկրաինական արտադրանքի ներհոսքի պատճառով գների անկումից։ Դրանից հետո գործում էր սահմանափակումների համաեվրոպական մեխանիզմը։ Երբ այդ սահմանափակումների ժամկետը լրացավ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, և Եվրոպական հանձնաժողովը հրաժարվեց երկարաձգել դրանք, Լեհաստանի կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերի 16-ից սահմանեց սեփական միակողմանի էմբարգոն։ Արգելքը հայտարարվել էր անժամկետ և տարածվում էր Ուկրաինայից ներկրվող ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի վրա։
Լրահոս
0