00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:01
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն հարվածում է Ուկրաինային ի պատասխան Զելենսկու գործողությունների․ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ռազմական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ Զելենսկու այսօրվա հայտարարությունից հետո կուժեղացվեն ՌԴ ԶՈւ հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում գտնվող ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցնում Կիևին և ուկրաինական այլ տարածաշրջաններին հենց ի պատասխան Վլադիմիր Զելենսկու գործողությունների։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում լսել են Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Կիևի ռեժիմը կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ` ի պատասխան Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի` Կիևում գտնվող օբյեկտներին, որտեղ ԱԹՍ-ներ և հրթիռային սպառազինություն են արտադրվում Ռուսաստանի վրա հարձակումների համար, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հարվածների»,- նշել են ռուսական գերատեսչությունում։
Ի պատասխան այս սպառնալիքների՝ Ռուսաստանի ՊՆ-ն հիշեցնում է, որ զանգվածային հարվածներ է հասցնում Կիևին և ուկրաինական այլ տարածաշրջաններին հենց ի պատասխան Կիևի ռեժիմի պարագլխի գործողությունների։
«Խոսքը Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին ահաբեկչական հարվածների, ինչպես նար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը տապալելու Վլադիմիր Զելենսկու փորձերի մասին է»,-ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունում հիշեցրել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին հրթիռային սպառազինությամբ և ԱԹՍ-ներով հասցված նպատակաուղղված հարվածների մասին, որոնց հետևանքով զոհվել է վեց խաղաղ բնակիչ, սեպտեմբերի 19-ից 20-ը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ավելի քան 1600 ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ զանգվածային գրոհ կազմակերպելու փորձերի մասին, հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումների փորձերի մասին, որոնք ուղղված էին 2026 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի անցկացումը տապալելուն։
«Վերջապես, անցած գիշեր Կիևի ռեժիմն ակնհայտ ահաբեկչական հարված է հասցրել Բելգորոդ քաղաքի բնակելի թաղամասերին, որտեղ ոչ մի ռազմական օբյեկտ չկա։ Տվյալ հարվածի հետևանքով կան զոհված և վիրավոր խաղաղ բնակիչներ, վնասվել են բազմաբնակարան շենքեր, մասնավոր տներ և անձնական ավտոտրանսպորտ»,- ընդգծվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
ՌԴ ռազմական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ Զելենսկու այսօրվա հայտարարությունից հետո ՌԴ ԶՈւ հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ մարզերում գտնվող ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին կուժեղացվեն։
«Ուկրաինայի բնակչությունը սրա համար պետք է մեղադրի միայն Կիևի ռեժիմի ղեկավարին։ Հենց Զելենսկին է դրա համար լիակատար անձնական և քաղաքական պատասխանատվություն կրում»,-ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0