https://arm.sputniknews.ru/20261004/peskvovny-asel-e-te-vorn-e-rd-shaherin-hasnelu-arajzhm-miak-eghanaky-107669604.html
Պեսկովնը ասել է, թե որն է ՌԴ շահերին հասնելու առայժմ միակ եղանակը
Պեսկովնը ասել է, թե որն է ՌԴ շահերին հասնելու առայժմ միակ եղանակը
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցչի խոսքով` քանի դեռ խաղաղ կարգավորումն անհնար է, Ռուսաստանը «կռվելու է ամբողջ թափով»։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T17:08+0400
2026-10-04T17:08+0400
2026-10-04T17:08+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_dec0c9a1d6bdd582469a3d766b1c4adb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Կիևի էսկալացիային պատասխանելը Ռուսաստանի շահերին հասնելու առայժմ միակ եղանակն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Վալդայ» միջազգային ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ մարտական գործողությունների էսկալացիան և պատժամիջոցները նոր բան չեն, դրանք կիրառվել են բազմաթիվ հակամարտություններում, սակայն դրանք երբեք միակողմանի չեն լինում։ ՌԴ առաջնորդը նախազգուշացրել էր, որ մի կողմի սադրիչ քայլերին հետևում է մյուս կողմի պատասխանը, պարույրն ավելի ու ավելի է ոլորվում, իսկ կործանարար հետևանքներն աճում են։Նա նշել է, որ քանի դեռ խաղաղ կարգավորումն անհնար է, Ռուսաստանը «կռվելու է ամբողջ թափով»։«Ի՞նչ ասաց Պուտինը․ մենք խաղաղություն ենք ուզում, և մեզ համար նախընտրելի է դրան հասնել խաղաղ միջոցներով։ Բայց քանի դեռ դա անհնար է, մենք կռվելու ենք և կռվելու ենք ամբողջ թափով»,-ասել է Պեսկովը։Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայքարել անգամ ԴԺՀ տարածքի 0,01%-ի համար։«Թեկուզ կես տոկոս, թեկուզ մեկ հարյուրերորդական տոկոս։ Դա Ռուսաստանի Դաշնություն է։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա»,-ասել է Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ տվյալ պահին ԴԺՀ տարածքի ընդամենը 11%-ն է վերահսկվում Ուկրաինայի կողմից՝ նշելով, որ ռուսական զորքերը հանրապետության ողջ տարածքը կազատագրեն ավելի շուտ, քան ակնկալում են Ուկրաինան և Եվրոպան։Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայում կարգավորման շուրջ և ավարտել դրանք որքան հնարավոր է շուտ, բայց ռուս ժողովրդի համար ընդունելի պայմաններով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_e1d2d47fba7e589f615d5f908b4d8e78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
դմիտրի պեսկով, ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
Պեսկովնը ասել է, թե որն է ՌԴ շահերին հասնելու առայժմ միակ եղանակը
Կրեմլի ներկայացուցչի խոսքով` քանի դեռ խաղաղ կարգավորումն անհնար է, Ռուսաստանը «կռվելու է ամբողջ թափով»։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Կիևի էսկալացիային պատասխանելը Ռուսաստանի շահերին հասնելու առայժմ միակ եղանակն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վալդայ» միջազգային ակումբի 23-րդ ամենամյա նիստի լիագումար նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ մարտական գործողությունների էսկալացիան և պատժամիջոցները նոր բան չեն, դրանք կիրառվել են բազմաթիվ հակամարտություններում, սակայն դրանք երբեք միակողմանի չեն լինում։ ՌԴ առաջնորդը նախազգուշացրել էր, որ մի կողմի սադրիչ քայլերին հետևում է մյուս կողմի պատասխանը, պարույրն ավելի ու ավելի է ոլորվում, իսկ կործանարար հետևանքներն աճում են։
«Անկասկած, մենք իսկապես ոլորվում ենք այս պարույրի մեջ։ Քննարկելու և պայմանավորվելու հնարավորության բացակայության պայմաններում դա առայժմ միակ եղանակն է։ Սա շահերին հասնելու միակ եղանակն է»,-ասել է Պեսկովը «Вести» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին։
Նա նշել է, որ քանի դեռ խաղաղ կարգավորումն անհնար է, Ռուսաստանը «կռվելու է ամբողջ թափով»։
«Ի՞նչ ասաց Պուտինը․ մենք խաղաղություն ենք ուզում, և մեզ համար նախընտրելի է դրան հասնել խաղաղ միջոցներով։ Բայց քանի դեռ դա անհնար է, մենք կռվելու ենք և կռվելու ենք ամբողջ թափով»,-ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայքարել անգամ ԴԺՀ տարածքի 0,01%-ի համար։
«Թեկուզ կես տոկոս, թեկուզ մեկ հարյուրերորդական տոկոս։ Դա Ռուսաստանի Դաշնություն է։ Այստեղ քննարկելու ոչինչ չկա»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ տվյալ պահին ԴԺՀ տարածքի ընդամենը 11%-ն է վերահսկվում Ուկրաինայի կողմից՝ նշելով, որ ռուսական զորքերը հանրապետության ողջ տարածքը կազատագրեն ավելի շուտ, քան ակնկալում են Ուկրաինան և Եվրոպան։
Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայում կարգավորման շուրջ և ավարտել դրանք որքան հնարավոր է շուտ, բայց ռուս ժողովրդի համար ընդունելի պայմաններով։