00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:01
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2026
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է։ Նրա քրոջ` Արփի Ավետիսյանի խոսքով` բժիշկներն ասում են` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը։
«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։ Բժիշկն ասում `է ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։ Ասում են` պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,–ասաց Արփի Ավանեսյանը։
Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։ Բայց այդ ընթացքում կնոջ ոտքը կարճանալու է, պետք է հատուկ «պլատֆորմով» կոշիկ հագնի, որ մյուս ոտքին հավասարվի։
«Բժիշկ ասաց` ոսկոր գոյություն չունի, զարմացած ենք, որ այդքան ոսկոր ու ասկոլկաներ ենք հեռացրել։ Ասաց` նկարն էլ ունենք, կարող եք վիրահատող բժշկից ուզել, տեսնել։ 8 ամիս հետո նորից պետք ա վիրահատեն ու փորձեն ոտքերը իրար հավասարեցնել հատուկ երկաթով»,–ասաց Արփի Ավետիսյանը։
Հարցին` արդյոք այդ ամենն ընդամենը մեկ կրակոցի հետևանքով է եղել, կինը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով 2 կրակոց է հնչել։
Երբ կինը վիրավոր է եղել ձեռքից ու ոտքից, ադրբեջանցի զինվորը սկսել է նորից լիքցավորել զենքը։ Այդ ժամանակ է, որ կնոջ տղան բռոնցքով հարված է ադրբեջանցու գլխին։
«Երեխու ձեռքը վիրահատել են, երկաթով ճկույթը հավաքել են։ Սկզբից գիպս էին դրել, հետո վիրահատեցին։ Ասում են` մյուս մատերն իրանցով կկպնեն»,–ասաց Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով` քրոջ ձախ ձեռքի բութ մատը գրեթե ամբողջությամբ չկա, իսկ մատնեմատի ու միջնամատի ծայրերը չկան։
Արփի Ավետիսյանը շատ է վրդդովվում, որ իշխանական մամուլում կամ քաղաքական դաշտում դեպքը թեթև է ներկայացվում։

«Գյուղապետն ասել է` կրունկի հատվածում քերծվածքներ են, ոչ մի լուրջ բան չկա։ Նույնն էլ Սիսիանի հիվանդանոցից են ասել, թե լուրջ վնասվածք չկա։ Ու սենց պայքարում ենք»,–ասաց կինը։

Հետո հավելեց, որ օտար մարդիկ են գալիս հիվանդանոց, երեխաներին խաղալիքներ ու քաղցրավենիք են բերում։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նա կալանավորվել է 2 ամսով։
ՀՀ ՄԻՊ–ը հետևում է ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի իրավունքների ապահովմանը
Լրահոս
0