ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է հայ գերիների, անհետ կորածների խնդիրներից
10:20 04.10.2026 (Թարմացված է: 10:25 04.10.2026)

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը
© Photo : Permanent Mission of Armenia to the UN
Բաժանորդագրվել
Պարույր Հովհաննիսյանն այդպես էլ չի նշել, թե որտեղ են շարունակում «կալանավորված» մնալ այդ 19 հայերը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը թեև շարունակվում են, մի շարք հրատապ հումանիտար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի ընդհանուր քննարկման ժամանակ։
«Դրանց թվում են 19 հայերի շարունակվող կալանքը, անհետ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման, ինչպես նաև բռնի անհետացումների դեպքերի հետ կապված հարցերը։ Այս խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, վստահության ձևավորմանն ու հաշտեցմանը»,–ասել է Հովհաննիսյանը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: