https://arm.sputniknews.ru/20261004/irann-amn-i-het-hakamartutjan-pattsharvov-vorvoshel-e-metsacnel-ir-hrtirneri-heraharutjuny-107668482.html
Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ամերիկացիներին` հարվածների վերսկսման... 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T15:32+0400
2026-10-04T15:32+0400
2026-10-04T15:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
հրթիռ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_00a90875de3195493867681a71e6f7f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Fars-ը, հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ` այն կավարտվի «լավ կամ վատ ձևով»։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ԱՄՆ կողմից հարվածների վերսկսման դեպքում։Իրանը միջին հեռահարության հրթիռների զինանոց ունի, որոնք կիրառել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի հետ սկսված հակամարտության ընթացքում, հիմնականում դրանք մինչև 2 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ են։ Միևնույն ժամանակ, մարտին տեղեկություններ էին հայտնվել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազային Իրանի հասցրած հարվածի մասին, կղզու հեռավորությունը Թեհրանից գերազանցում է 5 հազար կիլոմետրը։ Իրանն այն ժամանակ չէր հաստատել այդ տվյալները։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_437a4fda648b19ddfe18f489a6a33129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրթիռ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, հրթիռ
Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ամերիկացիներին` հարվածների վերսկսման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով որոշել է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Fars-ը, հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ` այն կավարտվի «լավ կամ վատ ձևով»։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ԱՄՆ կողմից հարվածների վերսկսման դեպքում։
«Այս պատերազմի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ մեզ անպայման անհրաժեշտ է մեծացնել մեր հրթիռների հեռահարությունը, և մենք արդեն շարժվել ենք այդ ուղղությամբ»,-ասել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչը։
Իրանը միջին հեռահարության հրթիռների զինանոց ունի, որոնք կիրառել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի հետ սկսված հակամարտության ընթացքում, հիմնականում դրանք մինչև 2 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ են։ Միևնույն ժամանակ, մարտին տեղեկություններ էին հայտնվել Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազային Իրանի հասցրած հարվածի մասին, կղզու հեռավորությունը Թեհրանից գերազանցում է 5 հազար կիլոմետրը։ Իրանն այն ժամանակ չէր հաստատել այդ տվյալները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։