Ֆեստիվառներ, համերգներ, պարգևավճարներ. նոր վարկային բեռի նպատակը մտահոգիչ է. Անանյան

Դավիթ Անանյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ՀՀ կառավարության վարկային համաձայնագրի հնարավոր հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Կառավարության հաստատած վարկային նոր պայմանագրի խնդիրը ոչ այնքան պետական պարտքի ավելացումն է, որքան նպատակը, ինչի համար այն վերցրել են. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։
Կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ 250 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ստորագրմանը։
Ըստ գործադրի` ներգրավվող միջոցներն ուղղվելու են 2026 թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Վարկի ժամկետը 20 տարի է, որից առաջին 5 տարին՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է 30 հավասար կիսամյակային վճարումներով։ Վարկի տոկոսադրույքը լողացող է` ներկայիս հաշվարկով՝ 5.12%։
«Եթե դու պարտք ես վերցնում, որպեսզի ընթացիկ ծախսեր կատարես, ապա այստեղ մեծ խնդիր կա, իսկ եթե ներդրում ես կատարում ապագա եկամուտների աղբյուրներ ստեղծելու մեջ, ապա դա նորմալ է։ Հարկաբյուջետային ոսկյա կանոնը հենց դա է պահանջում»,– ասում է Անանյանը` իր մտահոգությունը հիմնավորելով թվային ցուցանիշներով։
Նրա խոսքով` 2025թ–ի հունվար–հուլիսին ՀՀ ընթացիկ ծախսերը կազմել են 1.4 մլրդ։ 2026-ի հունվար–հուլիսին ընթացիկ ծախսերն աճել են 240 մլն–ով կամ 17%-ով և դարձել 1 մլրդ 640 մլն։ Մինչդեռ կապիտալ ծախսերը նույն ժամանակահատվածում` նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ նվազել են 26,6 %–ով կամ 86 մլրդ–ով` 238 մլրդ–ից դառնալով 324 մլրդ։
Ընդ որում, կառավարության ընթացիկ ծախսերի մեջ մտնում են ոչ միայն սոցիալ–տնտեսական կամ պետական ապարատի ծախսերը, այլև տարատեսակ միջոցառումները` ֆեստիվառները, համերգները, տարբեր պաշտոնյաների` միլիոնների հասնող պարգևավճարներն ու հավելավճարները։
Ընդ որում, կառավարության ընթացիկ ծախսերի մեջ մտնում են ոչ միայն սոցիալ–տնտեսական կամ պետական ապարատի ծախսերը, այլև տարատեսակ միջոցառումները` ֆեստիվառները, համերգները, տարբեր պաշտոնյաների` միլիոնների հասնող պարգևավճարներն ու հավելավճարները։
Ընթացիկ ծախսերի ավելացման համատեքստում Դավիթ Անանյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ 2026թ–ի առաջին կիսամյակում` հատկապես նախընտրական ժամանակահատվածում, սրընթաց աճել է ընթացիկ ծախսերի սոցիալական բաղադրիչը։
«2025 թվականի հունվար-հուլիսին 7 ամսվա կտրվածքով բյուջետային ծախսը եղել է 631 մլրդ, իսկ այս տարվա հունվար-հուլիսին 7 ամսվա ծախսը կազմել է 792 միլիարդ։ Այսինքն՝ շուրջ 161 միլիարդով ավելացել են սոցիալական ծախսերը։ Գիտեք` հատկապես ընտրական տարվա ընթացքում բուժապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը քաղաքական նպատակադրում ունեցող բյուջետային ծախսեր էին, որոնք բարձրացրեցին ընթացիկ ծախսերի ամբողջական բեռը»,– ասում է Անանյանը` ընդգծելով, որ քաղաքական նպատակադրումների ֆոնին նշված ծախսերի տնտեսական նպատակահարմարությունը պարզապես անտեսվել է։
Ի պատասխան մեր այն հարցին, թե ապագայի համար ՀՀ քաղաքացին որքա՞ն բեռ է վերցնում իր վրա այս նոր վարկը մարելու համար, Անանյանն առաջարկեց պարզ մաթեմատիկական գործողություն կատարել. 250 միլիոն եվրոն բաժանել 3 մլն բնակչության թվի վրա։
Բայց, հաշվի առնելով նախկինում արդեն կուտակված այլ արտաքին ֆինանսական պարտավորությունները, մեր զրուցակիցն արձանագրում է, որ 1 շնչին բաժին ընկնող պարտավորությունների հաշվով Հայաստանն այսօր բավականին բարձր ցուցանիշ ունի։
«Ես բացարձակ թվերի այդքան ուշադրություն չէի դարձնի, ինչքան այդ պարտքի որակին։ Խոսքն այն մասին է, որ արտաքին աղբյուրներից, ֆինանսական կառույցներից կամ երկրներից ներգրավված վարկային ռեսուրսներով այսօր ֆինանսավորվող բյուջեի ճեղքվածքը ինչից է առաջացել` ընթացիկ ծախսերի՞ց, թե՞ կապիտալ ծախսերից։
«Ես բացարձակ թվերի այդքան ուշադրություն չէի դարձնի, ինչքան այդ պարտքի որակին։ Խոսքն այն մասին է, որ արտաքին աղբյուրներից, ֆինանսական կառույցներից կամ երկրներից ներգրավված վարկային ռեսուրսներով այսօր ֆինանսավորվող բյուջեի ճեղքվածքը ինչից է առաջացել` ընթացիկ ծախսերի՞ց, թե՞ կապիտալ ծախսերից։
Հարկաբյուջետային ոսկյա կանոնը 2 շատ կարևոր բանաձևերի միություն է. առաջինը` քո ընթացիկ ծախսերը պետք է հավաքագրված հարկերից ավելի չլինեն, երկրորդ` քո կապիտալ ծախսերը պետք է քո բյուջեի պակասորդից ավելի լինեն։ Հիմա այս հարկաբյուջետային կանոնը կարող է թվալ, իբր, պահպանված է, բայց մենք պնդում ենք, որ բյուջեի դեֆիցիտի հիմնական մասն այսօր ընթացիկ ծախսեր են։ Հետևաբար, ընթացիկ ծախսերը մարելու համար վարկ վերցնելը, մեղմ ասած, հանգեցնում է տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության, որն ապագայում բերելու է մեր պոտենցիալի անկման»,– նշում է Անանյանը։
ՊԵԿ նախկին նախագահն ահազանգում է` ՀՀ գործող իշխանությունն իր քաղաքական նախապատվությունները բավարարելու համար խոստացել է հանրությանը ծախսեր, որոնք դասակարգվում են որպես ընթացիկ ծախսեր, և այդ ծախսերը կատարելու համար ներգրավում է փոխառու կապիտալ դրսից։ Արդյունքում, այսօրվա ֆինանսական բեռը, տարիներ անց մնալու է ապագա սերունդների վրա։ Նրանց, Դավիթ Անանյանի բնորոշմամբ, բաժին է հասնելու ոչ թե եկամուտներ գեներացնող տնտեսություն, այլ պարտավորությունները մարելու բեռ։
Նշենք, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պետական բյուջեի պակասուրդը շուրջ 1.29 մլրդ դոլար է, այսինքն՝ պլանավորված ծախսերն իրականացնելու համար կառավարությունը ստիպված է լինելու այդքան լրացուցիչ միջոցներ ներգրավել, կամ պարզ ասած` այդքան պարտք կվերցնել։
Պաշտոնական տվյալները ս.թ. օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքն արդեն շուրջ 14.3 միլիարդ դոլար է կազմում. ՀՀ 1 բնակչի հաշվով` 4 766 դոլար։
Պաշտոնական տվյալները ս.թ. օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքն արդեն շուրջ 14.3 միլիարդ դոլար է կազմում. ՀՀ 1 բնակչի հաշվով` 4 766 դոլար։