https://arm.sputniknews.ru/20261004/er-riadi-ajakcutjuny-vajelvogh-uzhery-lajnatsaval-gvortsvoghutjun-en-sksel-hutineri-dem-107670712.html
Էր Ռիադի աջակցությունը վայելող ուժերը լայնածավալ գործողություն են սկսել հութիների դեմ
Էր Ռիադի աջակցությունը վայելող ուժերը լայնածավալ գործողություն են սկսել հութիների դեմ
Sputnik Արմենիա
Ռաշադ ալ-Ալիմին հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել բանակային ստորաբաժանումներին։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T18:33+0400
2026-10-04T18:33+0400
2026-10-04T18:34+0400
հութի
եմեն
սաուդյան արաբիա
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_0:84:1600:984_1920x0_80_0_0_2560cf2e1d5642a9fccca9f7d146eec7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է երկրի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին:Նախագահական խորհրդի ղեկավարը հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել առաջ շարժվող բանակային ստորաբաժանումներին, ինչպես նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով աջակցել Եմենի «օրինական կառավարությանը»։Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա շաբաթներին հարձակողական գործողություն իրականացնել՝ Եմենում «Անսար Ալլահ» շարժման զբաղեցրած տարածքները «վերադարձնելու» նպատակով։Telegram-ալիքները հայտնում են, որ հութիները գրավել են Ալ-Սաֆիա խաչմերուկը՝ փակելով Թաիզ և Ադեն քաղաքները միացնող ճանապարհը։ Որոշ տվյալներով՝ ռազմավարական կարևորություն ունեցող Թաիզ քաղաքը լիովին շրջապատված է հութիների կողմից:Նշվում է նաև, որ «Անսար Ալլահի» մարտիկները գրավել են Եմենի խորհրդարանի խոսնակ Սուլթան ալ-Բարաքանիի նորակառույց շքեղ առանձնատունը։«Անսար Ալլահը» շարունակում է հարձակումը նաև Էլ-Աալյումի ուղղությամբ․ դա Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հարազատ շրջանն է, որտեղ գտնվում է նրա տունը:Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր չորս տարի, ակտիվ փուլ է անցել հուլիսի կեսերին, երբ Սաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարությունը փոխադրող իրանական ինքնաթիռը։ Ի պատասխան հութիները թագավորությանը ծովային շրջափակում հայտարարեցին՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում նրանց նավերի վրա:
եմեն
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_804a65a1f7ef1fea87a7551c58f29d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, եմեն, սաուդյան արաբիա, պատերազմ
հութի, եմեն, սաուդյան արաբիա, պատերազմ
Էր Ռիադի աջակցությունը վայելող ուժերը լայնածավալ գործողություն են սկսել հութիների դեմ
18:33 04.10.2026 (Թարմացված է: 18:34 04.10.2026) Ռաշադ ալ-Ալիմին հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել բանակային ստորաբաժանումներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է երկրի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին:
Նախագահական խորհրդի ղեկավարը հութիների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչությանը կոչ է արել աջակցություն ցուցաբերել առաջ շարժվող բանակային ստորաբաժանումներին, ինչպես նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով աջակցել Եմենի «օրինական կառավարությանը»։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա շաբաթներին հարձակողական գործողություն իրականացնել՝ Եմենում «Անսար Ալլահ» շարժման զբաղեցրած տարածքները «վերադարձնելու» նպատակով։
Մինչդեռ, ԶԼՄ-ների տեղեկություններով, հութիները զգալի առաջխաղացման են հասել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգում կառավարական զորքերի դեմ մարտերի ընթացքում:
Telegram-ալիքները հայտնում են, որ հութիները գրավել են Ալ-Սաֆիա խաչմերուկը՝ փակելով Թաիզ և Ադեն քաղաքները միացնող ճանապարհը։ Որոշ տվյալներով՝ ռազմավարական կարևորություն ունեցող Թաիզ քաղաքը լիովին շրջապատված է հութիների կողմից:
Նշվում է նաև, որ «Անսար Ալլահի» մարտիկները գրավել են Եմենի խորհրդարանի խոսնակ Սուլթան ալ-Բարաքանիի նորակառույց շքեղ առանձնատունը։
«Անսար Ալլահը» շարունակում է հարձակումը նաև Էլ-Աալյումի ուղղությամբ․ դա Եմենի ղեկավար, նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հարազատ շրջանն է, որտեղ գտնվում է նրա տունը:
Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր չորս տարի, ակտիվ փուլ է անցել հուլիսի կեսերին, երբ Սաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին այն պահին, երբ այնտեղ վայրէջք էր կատարում հութիների ղեկավարությունը փոխադրող իրանական ինքնաթիռը։ Ի պատասխան հութիները թագավորությանը ծովային շրջափակում հայտարարեցին՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում նրանց նավերի վրա: