https://arm.sputniknews.ru/20261004/aghvotqi-nakhatshashin-ekats-spitak-tan-havatqi-harcervov-avag-khvorhrdakany-handipel-e-vehaparin-107672020.html
Աղոթքի նախաճաշին եկած Սպիտակ տան հավատքի հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է վեհափառին
Աղոթքի նախաճաշին եկած Սպիտակ տան հավատքի հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է վեհափառին
Sputnik Արմենիա
Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Փաշինյանի հետ մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր աթոռում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որին չի ընդունում ՀՀ... 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T20:34+0400
2026-10-04T20:34+0400
2026-10-04T20:42+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
սենատ
ամն
մայր աթոռ սուրբ էջմիածին
«աղոթքի նախաճաշ»
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107671851_0:0:1200:676_1920x0_80_0_0_00f99ce43f3721582418421a12df3b5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնին, այսօր վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, կաթողիկոսին հանդիպելուց առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագին։Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ հայրապետը գոհունակություն հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։Նշվում է, որ տիկին Ուայթ-Քեյնն էլ շնորհակալություն է հայտնել Նորին սրբությանը ջերմ ընդունելության համար և ներկայացրել Սուրբ պատարագից ստացած իր տպավորությունները` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկսվել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:Աղոթքի նախաճաշն ամերիկյան քաղաքականության գործիք է․ Ամստերդամը` Փաշինյանին աջակցելու մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/04/107671851_64:0:1131:800_1920x0_80_0_0_5e79b9af0f9039864cffdb6214b05d68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սենատ, ամն, մայր աթոռ սուրբ էջմիածին, «աղոթքի նախաճաշ»
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սենատ, ամն, մայր աթոռ սուրբ էջմիածին, «աղոթքի նախաճաշ»
Աղոթքի նախաճաշին եկած Սպիտակ տան հավատքի հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է վեհափառին
20:34 04.10.2026 (Թարմացված է: 20:42 04.10.2026) Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Փաշինյանի հետ մասնակցել է Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր աթոռում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսին, որին չի ընդունում ՀՀ վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնին, այսօր վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Տեղեկությունը
հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, կաթողիկոսին հանդիպելուց առաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագին։
Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ հայրապետը գոհունակություն հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։
«Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տիկին Ուայթ-Քեյնն էլ շնորհակալություն է հայտնել Նորին սրբությանը ջերմ ընդունելության համար և ներկայացրել Սուրբ պատարագից ստացած իր տպավորությունները` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։
Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկսվել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: