00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:01
14 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վանաձորցի շրջանավարտը կույրերի համար ձայնային օգնականի նախագիծ է ստեղծել

© Sputnik / Aram GareginyanՍերգո Թովմասյանն ու Ավագ Սայանը
Սերգո Թովմասյանն ու Ավագ Սայանը - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2026
Բաժանորդագրվել
Ծրագիրը ԱԲ-ի օգնությամբ ճանաչում է շրջակա միջավայրը և ձայնային հրահանգներ է տալիս թույլ տեսնողին։ Նախագծի համահեղինակ Սերգո Թովմասյանը FAST հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ԱԲ Սերունդ» ծրագրի մասնակիցներից է:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վանաձորի դպրոցներից մեկի շրջանավարտ Սերգո Թովմասյանն ու նրա ընկերները կույրերի և թույլ տեսնողների համար ձայնային օգնականի նախագիծ են ստեղծել:
Նախագիծը մշակվել է YOLO ԱԲ-մոդելի հիման վրա, որը մասնագիտանում է լուսանկարների և տեսանյութերի օբյեկտների ճանաչման մեջ: Ալգորիթմը տեսախցիկին է միացված վիրտուալ իրականության ակնոցով (դա օգտագործվում է տեսախցիկը աչքերի բարձրության մակարդակում պահելու համար):
«Ծրագիրը ճանաչում է իր շուրջը գտնվող առարկաները և դրանք փոխանցում լեզվական մոդելին (LLM), որը դրանք վերածում է ձայնային հրահանգների՝ «թեքվեք աջ», «ուղիղ գնացեք» և այլն: Համակարգն առայժմ լավ է աշխատում փողոցում, իսկ շենքերի ներսում՝ ոչ այնքան։ Կան մի շարք այլ տեխնիկական հանգամանքներ, բայց, այնուամենայնիվ, մեր մոդելը աշակերտական է: Երեխաներից մեկը, որ ինձ հետ էր աշխատում, հիմա բանակում է, մյուսը սովորում է։ Ուզում ենք լրամշակել, բայց չգիտենք՝ երբ կկարողանանք», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սերգո Թովմասյանը, որը սեպտեմբերին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։
Սերգոն FAST կազմակերպության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներից է (FAST–ի` Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրը ժամանակին Ռուբեն Վարդանյանն էր): Այս ծրագրով երեք տարի առաջ Հայաստանի 15 դպրոցների 10-12-րդ դասարաններում սկսվեց արհեստական բանականության հիմունքների խորացված ուսուցումը։ Այժմ այդ դպրոցների թիվը հասել է 30-ի, ընդ որում` հիմնականում` մարզերում գործող (Երևանում ընտրվել է ընդամենը 4 դպրոց): Մեկ տարի անց դպրոցների թիվը նախատեսում են հասցնել 40–ի։
Աշակերտները ոչ միայն նյութեր են սովորում, այլ նախագծեր են կազմում: 12-րդ դասարանում նրանք պետք է միավորվեն մի քանի հոգանոց թիմերում և մշակեն նախագծի գաղափարը, իսկ հետո՝ բուն նախագիծը։ Երկու փուլերում էլ դրանք գնահատում է ոլորտի մասնագետներից և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, և, ինչպես պատմում է «ԱԻ Սերունդ» ծրագրի բովանդակության ղեկավար Ավագ Սայանը, նախագծի համար ստացած գնահատականը ներառվում է դպրոցական ատեստատում։
«Մենք երեխաներին խորհուրդ ենք տալիս նախագծեր կազմել հիմնականում կայուն զարգացման գծով՝ օդի աղտոտվածության մոնիտորինգ, տրանսպորտ, ֆիզիկապես և սոցիալապես խոցելի անձանց օգնություն։ Ի դեպ, ԱԲ-ի կիրառումն այս ոլորտում քիչ է տարածված, և եթե նման նախագծերից շատերը մի փոքր լրամշակվեն, կարող են իրենց տեսակի մեջ առաջինը լինել համաշխարհային շուկայում», - ասում է Ավագը։
Նրա խոսքով` դասերի ընթացքում ուսումնասիրվում են նաև ԱԲ-ի կիրառման էթիկական ասպեկտները՝ իրական կյանքից վերցված իրավիճակների և կոնֆլիկտների մոդելավորման միջոցով: Օրինակ` խոշոր ընկերությունում ԱԲ ալգորիթմը մոդելավորվում է այնպես, որ աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տրվում է ավելի ապահովված ընտանիքների զավակներին: Այս մոդելը փոխելը ծախսատար է և դժվար: Ուսանողը պետք է որոշում կայացնի և հիմնավորի այն:
Հավելենք, որ ծրագրի մի քանի մասնակիցներ ընդգրկվել են օգոստոսին Աստանայում անցկացված ԱԲ-ի միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմի կազմում: Հայաստանի թիմը նվաճել է երկու բրոնզե մեդալ և երեք պատվոգիր:
Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար
Լրահոս
0