https://arm.sputniknews.ru/20261003/hajastan-dashinqy-ohanjani-kalanavvorumy-kapum-e-vanadzvorum-spasvvogh-yntrutjunneri-het-107646908.html
«Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է Վանաձորում սպասվող ընտրությունների հետ
«Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է Վանաձորում սպասվող ընտրությունների հետ
Sputnik Արմենիա
Դաշինքի գնահատմամբ` իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T11:44+0400
2026-10-03T11:44+0400
2026-10-03T13:31+0400
արթուր օհանյան
կալանք
ձերբակալություն
վանաձոր
«հայաստան» դաշինք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107648342_335:163:1198:649_1920x0_80_0_0_b86e4022548b26e76b658803c9fef0f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը Վանաձորի իր ներկայացուցիչ Արթուր Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակում է քաղաքական և վստահություն հայտնում, որ դրա ժամանակը պատահական չէ ընտրված։ Այս մասին ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։Նշենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը գիշերը կալանավորվեց մեկ ամսով։«Հայաստան» դաշինքը պնդում է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ (Վանաձորում ՏԻՄ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ. իշխանությունները քննարկում էին քվեարկությունը 2026 թվականի դեկտեմբերին կամ 2027 թվականի հունվարին անցկացնելու հնարավորությունը) չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։Դաշինքը հիշեցրել է նաև 2021 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաջորդած իրադարձությունները՝ հայտարարելով, որ իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։«Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի»,- ասված է հայտարարությունում։«Հայաստան» դաշինքը պահանջել է անհապաղ դադարեցնել Օհանյանի նկատմամբ, իրենց գնահատմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը և կոչ է արել իրավապաշտպան ու միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումների վերաբերյալ իր պնդումներին։«Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները, ոչ թե քննչական մարմինները»,- եզրափակել է դաշինքը։Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը հոկտեմբերի 2–ին ձերբակալվել էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107648342_337:117:1251:803_1920x0_80_0_0_cb3af37ec4190ee4cc01acbe366d02d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր օհանյան, կալանք, ձերբակալություն, վանաձոր, «հայաստան» դաշինք
արթուր օհանյան, կալանք, ձերբակալություն, վանաձոր, «հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է Վանաձորում սպասվող ընտրությունների հետ
11:44 03.10.2026 (Թարմացված է: 13:31 03.10.2026) Դաշինքի գնահատմամբ` իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը Վանաձորի իր ներկայացուցիչ
Արթուր Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակում է քաղաքական և վստահություն հայտնում, որ դրա ժամանակը պատահական չէ ընտրված։ Այս մասին ասվում է դաշինքի տարածած
հայտարարության մեջ։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը գիշերը
կալանավորվեց մեկ ամսով։
«Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, որն իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ (Վանաձորում ՏԻՄ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ. իշխանությունները քննարկում էին քվեարկությունը 2026 թվականի դեկտեմբերին կամ 2027 թվականի հունվարին անցկացնելու հնարավորությունը) չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում։
Դաշինքը հիշեցրել է նաև 2021 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաջորդած իրադարձությունները՝ հայտարարելով, որ իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։
«Իրավապահ համակարգը կրկին օգտագործվում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Չկարողանալով հաղթել քաղաքական պայքարում՝ իշխանությունը դիմում է քրեական գործերի»,- ասված է հայտարարությունում։
«Հայաստան» դաշինքը պահանջել է անհապաղ դադարեցնել Օհանյանի նկատմամբ, իրենց գնահատմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումը և կոչ է արել իրավապաշտպան ու միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատական տալ նախընտրական շրջանում ընդդիմության նկատմամբ ճնշումների վերաբերյալ իր պնդումներին։
«Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը։ Վանաձորի իշխանությունը պետք է որոշեն վանաձորցիները, ոչ թե քննչական մարմինները»,- եզրափակել է դաշինքը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը հոկտեմբերի 2–ին
ձերբակալվել էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։