https://arm.sputniknews.ru/20261003/amnn-veracnum-e-siriajin-zenq-vatsharelu-argelqy-ap-107653053.html
ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP
ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP
Sputnik Արմենիա
Այս փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 8–ից, նշանակում է, որ Սիրիայից զենքի վաճառքի հարցումներն այժմ կդիտարկվեն անհատական կարգով: 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T14:49+0400
2026-10-03T14:49+0400
2026-10-03T14:52+0400
ամն
դոնալդ թրամփ
սիրիա
զենք
սպառազինություն
վաճառք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/14/52879154_0:157:3083:1891_1920x0_80_0_0_31220f04c0e4d3f8d42dd619eb52acd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թրամփի վարչակազմը Սիրիան հանել է այն երկրների ցանկից, որոնց արգելված է ամերիկյան զենքի վաճառքը:Associated Press-ը հաղորդում է, որ սպառազինություն գնելու Դամասկոսի հայտերն այլևս ավտոմատ կերպով չեն մերժվի, այլ կդիտարկվեն մասնավոր կարգով:Պարբերականը նշում է, որ սա Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի մերձեցման կուրսի մի մասն է:Թրամփն առաջարկել է ԱՄՆ–Ռուսաստան–Չինաստան եռակողմ բանակցություններ անցկացնելԱնցյալ տարվանից ի վեր Թրամփի վարչակազմը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Բաշար ալ-Ասադի տապալումից և Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում չեղյալ էր հայտարարել Սիրիայի՝ որպես ահաբեկչությունը հովանավորող պետության որակումը, իսկ ԱՄՆ-ն նախատեսում է վերաբացել իր դեսպանատունը Դամասկոսում, որը փակվել էր 14 տարի առաջ։ Այժմ ԱՄՆ զենքի արտահանման սև ցուցակում մնում են միայն Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Մյանման, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։
ամն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/14/52879154_176:0:2907:2048_1920x0_80_0_0_b741b2d397a0a9c8a003cb9e84a16987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, սիրիա, զենք, սպառազինություն, վաճառք
ամն, դոնալդ թրամփ, սիրիա, զենք, սպառազինություն, վաճառք
ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP
14:49 03.10.2026 (Թարմացված է: 14:52 03.10.2026) Այս փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 8–ից, նշանակում է, որ Սիրիայից զենքի վաճառքի հարցումներն այժմ կդիտարկվեն անհատական կարգով:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Թրամփի վարչակազմը Սիրիան հանել է այն երկրների ցանկից, որոնց արգելված է ամերիկյան զենքի վաճառքը:
Associated Press-ը հաղորդում է, որ սպառազինություն գնելու Դամասկոսի հայտերն այլևս ավտոմատ կերպով չեն մերժվի, այլ կդիտարկվեն մասնավոր կարգով:
Պարբերականը նշում է, որ սա Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի մերձեցման կուրսի մի մասն է:
Անցյալ տարվանից ի վեր Թրամփի վարչակազմը մեղմացնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Բաշար ալ-Ասադի տապալումից և Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում չեղյալ էր հայտարարել Սիրիայի՝ որպես ահաբեկչությունը հովանավորող պետության որակումը, իսկ ԱՄՆ-ն նախատեսում է վերաբացել իր դեսպանատունը Դամասկոսում, որը փակվել էր 14 տարի առաջ։ Այժմ ԱՄՆ զենքի արտահանման սև ցուցակում մնում են միայն Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Մյանման, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։