https://arm.sputniknews.ru/20261003/adrbejann-yndlajnum-ev-amrapndum-e-dirqery-jermuki-mvotakajqum-107559510.html
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում
Sputnik Արմենիա
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքի խորքում՝ նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա։ 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T18:28+0400
2026-10-03T18:28+0400
2026-10-03T18:28+0400
հեղինակներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դիրքեր
տավուշ
ջերմուկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/12/51469737_0:168:1600:1068_1920x0_80_0_0_796e81e674eee2f60bbbbe6e54f5b4f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:Բաքուն այսօր էլ օգտագործում է ՀՀ–ում բարենպաստ դիրք դուրս գալու հանգամանքը. ԱբրահամյանՍակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք:Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին:Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում):Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:Նշենք, որ այս փոփոխությունները միայն Ջերմուկի շրջանին չէ, որ վերաբերում են. ավելի վաղ մենք գրել էինք Սյունիքում և Տավուշում Հայաստանի տարածքում դիրքերի ամրապնդման մասին:
ադրբեջան
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Դավիթ Գալստյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Դավիթ Գալստյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0b/12/51469737_0:0:1424:1068_1920x0_80_0_0_28200260b19672afb1c555488f632ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Գալստյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դիրքեր, տավուշ, ջերմուկ
հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դիրքեր, տավուշ, ջերմուկ
Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տարածքի խորքում՝ նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։
Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում
ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):
Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:
Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք:
Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին:
Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում):
Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:
Նշենք, որ այս փոփոխությունները միայն Ջերմուկի շրջանին չէ, որ վերաբերում են. ավելի վաղ մենք գրել էինք Սյունիքում և Տավուշում Հայաստանի տարածքում
դիրքերի ամրապնդման մասին: