https://arm.sputniknews.ru/20261002/voch-miajn-tvon-ajlev-ekamut-stanalu-mijvoc-arenu-ginu-paratvony-krkin-bacum-e-drnery-107615708.html
Ոչ միայն տոն, այլև եկամուտ ստանալու միջոց. Արենու գինու փառատոնը կրկին բացում է դռները
Ոչ միայն տոն, այլև եկամուտ ստանալու միջոց. Արենու գինու փառատոնը կրկին բացում է դռները
Sputnik Արմենիա
Գյուղացին մեկ տարի աշխատում է, պատրաստվում այս փառատոնին, քանի որ գիտի՝ սա ոչ միայն տոն է, այլև եկամուտ ստանալու միջոց։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է... 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T17:00+0400
2026-10-02T17:00+0400
2026-10-02T17:10+0400
տեսանյութեր
գինի
գինեգործություն
փառատոն
արենի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107615396_0:0:1920:1080_1920x0_80_0_0_efc01f1124d92148060eeccc6a4832d7.jpg
Գյուղացին մեկ տարի աշխատում է, պատրաստվում այս փառատոնին, քանի որ գիտի՝ սա ոչ միայն տոն է, այլև եկամուտ ստանալու միջոց։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է «Արենի» փառատոն հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Ծառուկյանը՝ խոսելով հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի Արենի գյուղում կայանալիք Գինու 19-րդ փառատոնի մասին։Կազմակերպիչները վստահեցնում են, որ հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորում յուրաքանչյուր այցելուի սպասում է անմոռանալի փորձառություն․ առավոտյան ժամը11-ից բացվող տոնական շարքերում ներկայացված կլինեն ինչպես տնայնագործական յուրօրինակ, այնպես էլ արտադրական լավագույն գինիները, մրգային նորահայտ համերն ու տեղական բարիքները։«Զբոսաշրջիկներին գրավում է նաև գյուղական կյանքը, գալիս են տեսնելու՝ ինչպես է խաղողը դառնում գինի, վայելելու անմոռանալի էմոցիաներ», — նշում է Լիլիթ Ծառուկյանը՝ հրավիրելով բոլորին ժամը 13:00-ին մասնակցելու խորհրդանշական բացմանը և ավանդական խաղողի ճզմման մեծ արարողությանը։ Այս տարվա խորագիրը «սերունդների կապն» է, իսկ հյուրերին սպասում են ազգային երգ ու պար, շփումներ տեղացիների հետ և յուրահատուկ սոցիալական առաքելություն՝ սեփական մասնակցությամբ ու փոքրիկ գնումներով աջակցելու սահմանամերձ համայնքի տնտեսական զարգացմանը։
արենի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107615396_474:0:1914:1080_1920x0_80_0_0_bcd55392eb8a9dfaabd2c6017851595d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գինի, գինեգործություն, փառատոն, արենի, видео
տեսանյութեր, գինի, գինեգործություն, փառատոն, արենի, видео
Գյուղացին մեկ տարի աշխատում է, պատրաստվում այս փառատոնին, քանի որ գիտի՝ սա ոչ միայն տոն է, այլև եկամուտ ստանալու միջոց։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է «Արենի» փառատոն հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Ծառուկյանը՝ խոսելով հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի Արենի գյուղում կայանալիք Գինու 19-րդ փառատոնի մասին։
Կազմակերպիչները վստահեցնում են, որ հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորում յուրաքանչյուր այցելուի սպասում է անմոռանալի փորձառություն․ առավոտյան ժամը11-ից բացվող տոնական շարքերում ներկայացված կլինեն ինչպես տնայնագործական յուրօրինակ, այնպես էլ արտադրական լավագույն գինիները, մրգային նորահայտ համերն ու տեղական բարիքները։
«Զբոսաշրջիկներին գրավում է նաև գյուղական կյանքը, գալիս են տեսնելու՝ ինչպես է խաղողը դառնում գինի, վայելելու անմոռանալի էմոցիաներ», — նշում է Լիլիթ Ծառուկյանը՝ հրավիրելով բոլորին ժամը 13:00-ին մասնակցելու խորհրդանշական բացմանը և ավանդական խաղողի ճզմման մեծ արարողությանը։
Այս տարվա խորագիրը «սերունդների կապն» է, իսկ հյուրերին սպասում են ազգային երգ ու պար, շփումներ տեղացիների հետ և յուրահատուկ սոցիալական առաքելություն՝ սեփական մասնակցությամբ ու փոքրիկ գնումներով աջակցելու սահմանամերձ համայնքի տնտեսական զարգացմանը։