https://arm.sputniknews.ru/20261002/rd-n-eatm-shrjanaknerum-ardjunaberakan-hamagvortsakcutjan-yndlajnum-e-aknkalum-107604025.html
ՌԴ–ն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության ընդլայնում է ակնկալում. Միշուստին
ՌԴ–ն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության ընդլայնում է ակնկալում. Միշուստին
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահին Միշուստինը վստահեցրել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T14:47+0400
2026-10-02T14:47+0400
2026-10-02T15:05+0400
միխայիլ միշուստին
բելառուս
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107605008_0:0:3147:1771_1920x0_80_0_0_df71a713b88261424108ed3e0045a940.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ակնկալում է ընդլայնել արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում միութենական բյուջեից արդյունաբերական համագործակցությանը աջակցելու անդրազգային մեխանիզմ է գործարկվել։Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային ենթակառուցվածքների և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը, պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև «հնգյակի» հավանական գործընկերների հետ նոր ազատ առևտրի համաձայնագրերի նախապատրաստմանը առնչվող հարցեր։Միշուստինը վստահեցրել է Բելառուսի նախագահին, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ երկրները միտված են պահպանել ինտեգրման տեմպերը, ներառյալ արդյունաբերական համագործակցությունը և առևտրային գործընկերությունների ընդլայնումը։Իր հերթին Լուկաշենկոն վերահաստատել է ինտեգրման նկատմամբ իր հանձնառությունը, նախևառաջ՝ հետխորհրդային տարածքում։ Նրա խոսքով՝ Բելառուսը վաղուց է իր ուղղությունն ընտրել և միշտ ընթացել է նույն ուղղությամբ` չփոխելով իր քաղաքականությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել աշխարհում տիրող կատաղի մրցակցության վրա, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել իր շուկան։ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում։Սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում:
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107605008_416:0:3147:2048_1920x0_80_0_0_28b4382b7e52d8c90bff9527dc43e941.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշենկո
միխայիլ միշուստին, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշենկո
ՌԴ–ն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության ընդլայնում է ակնկալում. Միշուստին
14:47 02.10.2026 (Թարմացված է: 15:05 02.10.2026) Բելառուսի նախագահին Միշուստինը վստահեցրել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ակնկալում է ընդլայնել արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։
ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում միութենական բյուջեից արդյունաբերական համագործակցությանը աջակցելու անդրազգային մեխանիզմ է գործարկվել։
«Արդյունաբերական համագործակցության հետագա ընդլայնման թեման Եվրասիական միջկառավարական խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ ութ նախաձեռնություն է իրականացվում։ Ակնկալում ենք, որ դրանց թիվը կաճի, այդ թվում՝ նրա հաշվին, որ մենք օգնությունը հասանելի ենք դարձրել ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար։ Կկենտրոնացնենք ջանքերը նախագծերի որոնման և որակական մշակման վրա՝ հաշվի առնելով միության երկրների ուժեղ կողմերը», – ասել է Միշուստինը։
Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային ենթակառուցվածքների և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը, պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև «հնգյակի» հավանական գործընկերների հետ նոր ազատ առևտրի համաձայնագրերի նախապատրաստմանը առնչվող հարցեր։
Միշուստինը վստահեցրել է Բելառուսի նախագահին, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։
«Փոխզիջումային և փոխադարձ ընդունելի մոտեցումներ ենք փնտրում, քանի որ լավ հասկանում ենք, որ նման սերտ համագործակցությունը նախապայման է մեր երկրների զարգացման և մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար», – նշել է ՌԴ վարչապետը։
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ երկրները միտված են պահպանել ինտեգրման տեմպերը, ներառյալ արդյունաբերական համագործակցությունը և առևտրային գործընկերությունների ընդլայնումը։
Իր հերթին Լուկաշենկոն վերահաստատել է ինտեգրման նկատմամբ իր հանձնառությունը, նախևառաջ՝ հետխորհրդային տարածքում։ Նրա խոսքով՝ Բելառուսը վաղուց է իր ուղղությունն ընտրել և միշտ ընթացել է նույն ուղղությամբ` չփոխելով իր քաղաքականությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել աշխարհում տիրող կատաղի մրցակցության վրա, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել իր շուկան։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում։
Սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում: