https://arm.sputniknews.ru/20261002/pakistany-turqian-ev-saudjan-arabian-shutvov-pashtpanakan-kvomitei-handipum-kanckacnen-107639839.html
Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան շուտով պաշտպանական կոմիտեի հանդիպում կանցկացնեն
Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան շուտով պաշտպանական կոմիտեի հանդիպում կանցկացնեն
Sputnik Արմենիա
Կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T22:22+0400
2026-10-02T22:22+0400
2026-10-02T22:44+0400
սաուդյան արաբիա
պակիստան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/362/17/3621737_0:257:2731:1793_1920x0_80_0_0_35df6b815bb7fefbcd09710dd198fca1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Էր Ռիադում տեղի կունենա Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին։Նրա խոսքով՝ Մեքքայի եռակողմ համաձայնագրին համապատասխան ստեղծված կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ և ցամաքային զորքերի շտաբների պետեր։ Առաջիկա հանդիպմանը կքննարկվեն մասնավորապես Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եմենցի հութիների` հաճախակի դարձած հարձակումները։Մամուլի ասուլիսի ընթացքում Պակիստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առաջիկայում կայցելի Պակիստան՝ հավանաբար նախքան իր լիազորությունների ժամկետի ավարտը։Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը 2026 թվականի օգոստոսի 7-ին ստորագրել են Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան։ Փաստաթուղթը նախատեսում է, որ մասնակից երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեքի վրա։Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին
սաուդյան արաբիա
պակիստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/362/17/3621737_0:0:2731:2048_1920x0_80_0_0_86e8c37d9950d09ca7a3cddbee4dac9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա
սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա
Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան շուտով պաշտպանական կոմիտեի հանդիպում կանցկացնեն
22:22 02.10.2026 (Թարմացված է: 22:44 02.10.2026) Կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Էր Ռիադում տեղի կունենա Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը տեղի կունենա առաջիկայում Էր Ռիադում»,-ասուլիսի ժամանակ ասել է Դարը։
Նրա խոսքով՝ Մեքքայի եռակողմ համաձայնագրին համապատասխան ստեղծված կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր երկրի երեքական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ և ցամաքային զորքերի շտաբների պետեր։ Առաջիկա հանդիպմանը կքննարկվեն մասնավորապես Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եմենցի հութիների` հաճախակի դարձած հարձակումները։
Մամուլի ասուլիսի ընթացքում Պակիստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առաջիկայում կայցելի Պակիստան՝ հավանաբար նախքան իր լիազորությունների ժամկետի ավարտը։
Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը 2026 թվականի օգոստոսի 7-ին ստորագրել են Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան։ Փաստաթուղթը նախատեսում է, որ մասնակից երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեքի վրա։