00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:03
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարդիկ չգիտեն` առավոտյան իրենց խոհանոցում չե՞ն տեսնի փլավ պատրաստող ադրբեջանցու. փորձագետ

Բաժանորդագրվել
Վահագն Սարոյանի կարծիքով` եթե ՀՀ ԱԱԾ–ը օրեր առաջ ուներ ադրբեջանցու ներթափանցման մասին տեղեկատվություն, պետք է ուժեղացված ծառայություն իրականացներ։ Նաև պետք է տեղի բնակչությանը որոշակի կարճ տեղեկատվություն տրվեր զգոնությունը բարձրացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Այն, որ ադրբեջանցի զինծառայողը հատում է հայկական սահմանագիծը, հասնում սահմանագծից հեռու բնակավայր, դեռ մի բան էլ զենքով վնասներ հասցնում խաղաղ բնակիչներին, խոսում է համակարգային տապալման մասին. Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը` անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած միջադեպին։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է ԲԿ։ Անի Ավետիսյանը նույնպես տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։

«Եթե ՀՀ ԱԱԾ–ն ուներ այդ տեղեկատվությունը, որ ադրբեջանցիները հայտնել էին, այստեղ արդեն պետք է գործեր ուժեղացված ծառայություն։ Չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել անվտանգության ծառայությունը, բայց այս մասին պետք է որոշակի կարճ տեղեկատվություն տրվեր հանրությանը, որպեսզի զգոնությունը բարձրացվեր։ Եթե օրեր շարունակ որոնողական աշխատանքներով չի հայտնաբերվում և հայտնաբերվում է այն ժամանակ, երբ արդեն հրազենային վնասվածքով ահազանգ է լինում, հարց է առաջանում` արդյո՞ք մի հոգի է եղել։ Այս պայմաններում սահմանային բնակավայրերում տեղի է ունենում լարվածության գերակտիվացում։ Մարդիկ չգիտեն` վաղ առավոտյան լույսը բացվի՝ իրենց խոհանոցում չե՞ն գտնի, ասենք, փլավ պատրաստող ադրբեջանցու»,– ասում է փորձագետը։

Վահագն Սարոյանի համոզմամբ` այսօր ամենակարևոր հանրային պահանջը պատշաճ իրավական գործընթացն է` թափանցիկ և հրապարակային։ Դա, նրա գնահատմամբ, թույլ կա նաև որոշ չափով հանդարտեցնել հասարակության մեջ առաջացած էմոցիոնալ ֆոնը։
«Արդարացի կլինի, որ ադրբեջանցին առաջին հերթին դատապարտվի հայաստանյան օրենքներով, որովհետև իր հանցագործությունները կատարել է Հայաստանում։ Այնուհետև նոր մտածեն փոխանակման մասին։ Որովհետև Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները դատվում են Ադրբեջանի օրենքներով։ Այս միջադեպի արդյունքում ստեղծված հասարակական մեծ աղմուկը՝ իրավական, քաղաքական, անվտանգային այս բոլոր պրոբլեմները պետք է ստիպեն իշխող քաղաքական ուժին նախ դատապարտել ադրբեջանցուն կատարած հանցանքին համարժեք, ՀՀ օրենսդրության տառին համապատասխան, այնուհետև միայն բանակցությունների պրոցեսի մեջ կարող են քննարկել, դիտարկել փոխանակման հնարավորությունը»,– ասում է Սարոյանը։
Երկրորդ կարևոր խնդիրը, նրա դիտարկմամբ, անվտանգության ապահովումն է, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում։
«Մարդու առաջին անհրաժեշտության պահանջմունքը անվտանգությունն է։ Եթե անվտանգությունը սկսում է զիջել, մյուս պահանջմունքները երկրորդ պլան են մղվում։ Դրանով պայմանավորված՝ կարող են մտածել նաև իրենց տները լքելու մասին, և մենք կարող ենք կանգնել սահմանամերձ բնակավայրերի դատարկման վտանգի առաջ»,– ասում է Սարոյանը։
Փորձագետը հիշեցնում է` 44-օրյա պատերազմի ավարտից հետո սահմանագծի Տավուշից մինչև Մեղրի հատվածը, որի համար Արցախը հանդիսանում էր անվտանգության վահան, դարձավ անմիջական սահմանագիծ։
«2 տարի շարունակ այս հատվածում չէր իրականացվում դիրքերի համապատասխան կահավորում, ամրակայանների տեղակայում, մինչև որ տեղի ունեցավ Ջերմուկի դեպքը։ Հիմա եթե այս ժամանակահատվածում պատշաճ, բարձր մակարդակի պահպանություն, պաշտպանություն է իրականացվել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցին կարողանում է ներթափանցել։ Այս միջադեպի ելքով մենք կարող ենք ենթադրել, որ ապահպանությունն առնվազն թերի է»,– նկատում է մեր զրուցակիցը։
Նշենք, որ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 5 հոդվածների հատկանիշներով։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով։
Լրահոս
0