Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»
09:06 02.10.2026 (Թարմացված է: 09:08 02.10.2026)
Բաժանորդագրվել
2026թ–ի հունվարի 1–ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը ՀՀ–ում նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության են ընդունում բոլորին` առանց բացառության, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ նրանց, ովքեր անբարեխիղճ ծառայության համար ժամանակին հեռացվել են ծառայությունից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթը գրում է, որ զինվորական ծառայության ժամկետը երկու տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը:
«Եվ ոմանք նաև սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, և բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա»,–գրում է թերթը։
«Եվ ոմանք նաև սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա, և բանակը, ինչպես մեր աղբյուրն է բնորոշում, դարձել է փողոց, որտեղ ինչ կարգի մարդ ասես, որ չկա»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ 2026թ–ի հունվարի 1–ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը ՀՀ–ում նախկին երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դարձել։ Համապատասխան օրինագիծը Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց 2025–ի դեկտեմբերի 16-ին: Ծառայության ժամկետը կրճատելու առաջարկով սեպտեմբերին հանդես էր եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ժամկետային զինծառայողների թվի կրճատումը նախատեսվում է լրացնել պայմանագրայինների թվի ավելացման հաշվին։
