ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
10:42 02.10.2026 (Թարմացված է: 10:49 02.10.2026)
Բաժանորդագրվել
Այսօր` ավելի ուշ, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Մինսկում այս պահին մեկնարկել է խորհրդի նեղ կազմով նիստը, որին ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ընդ որում` ՀՀ վարչապետը նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։
Այսօր` ավելի ուշ, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ մասնակից երկրների ղեկավարները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկ ոլորտում համագործակցությանը։
«Մասնավորապես, նրանք մտադիր են արդիականացնել այդ ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կքննարկվի նաև պարենային անվտանգության հարցը, որի շրջանակում նախատեսվում է ամրապնդել կապերը ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական համալիրում։