https://arm.sputniknews.ru/20261002/hh-artaqin-partqy-2-amsum-atshel-e-1174-mlrd-dvolarvov-ishkhan-saghateljan-107592738.html
ՀՀ արտաքին պարտքը 2 ամսում աճել է 1.174 մլրդ դոլարով. Իշխան Սաղաթելյան
ՀՀ արտաքին պարտքը 2 ամսում աճել է 1.174 մլրդ դոլարով. Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանի խոսքով` պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T11:36+0400
2026-10-02T11:36+0400
2026-10-02T11:43+0400
իշխան սաղաթելյան
հհ արտաքին պարտք
հայաստան
հհ կառավարություն
ընտրակաշառք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1a/93916749_0:83:1600:983_1920x0_80_0_0_29ffd0fdad04ea7a47c8e3feed4af42f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վերջին երկու ամսում` 2026թ–ի օգոստոսին և սեպտեմբերին, ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։Նշենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1–ին հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմանը։ ՀՀ պետական պարտքը, ընդհանուր առմամբ, 2026 թ. հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 5 տրլն 163 մլրդ 913.2 մլն դրամ կամ 14 մլրդ 084 մլն 808 հազար դոլար։ Պետական պարտքն այս տարվա հունիսի համեմատ հուլիսին աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։ Հիշեցնենք, որ 2025-ի տարեվերջի փաստացի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 14.531 մլրդ դոլար, որից կառավարության արտաքին պարտքը՝ 6.546 մլրդ դոլար։ Պետական պարտքը 2024-ի վերջի համեմատ աճել է 1.689 մլրդ դոլարով կամ 13.2%-ով, իսկ կառավարության արտաքին պարտքը՝ 595.8 մլն դոլարով կամ 10%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1a/93916749_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ad815c110849c63dd6ca40e76eb65657.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, հհ արտաքին պարտք, հայաստան, հհ կառավարություն, ընտրակաշառք
իշխան սաղաթելյան, հհ արտաքին պարտք, հայաստան, հհ կառավարություն, ընտրակաշառք
ՀՀ արտաքին պարտքը 2 ամսում աճել է 1.174 մլրդ դոլարով. Իշխան Սաղաթելյան
11:36 02.10.2026 (Թարմացված է: 11:43 02.10.2026) Իշխան Սաղաթելյանի խոսքով` պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վերջին երկու ամսում` 2026թ–ի օգոստոսին և սեպտեմբերին, ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել է
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։
«Իրականում պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։ Երբ վարկային միջոցներն աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ, թաքնված ծառայում են պետական ընտրակաշառքի ֆինանսավորմանը, հետևաբար` դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքներին և ներդրումային ծրագրերին։ Սա ունենալու է իր հետևանքը, իսկ այս ֆոնին աշխարհաքաղաքական նոր արկածախնդրությունը բերելու է տնտեսական ծանր հետևանքների»,– գրել է Սաղաթելյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1–ին հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև
250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմանը։
ՀՀ պետական պարտքը, ընդհանուր առմամբ, 2026 թ. հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 5 տրլն 163 մլրդ 913.2 մլն դրամ կամ 14 մլրդ 084 մլն 808 հազար դոլար։ Պետական պարտքն այս տարվա հունիսի համեմատ
հուլիսին աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։
Հիշեցնենք, որ 2025-ի տարեվերջի փաստացի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 14.531 մլրդ դոլար, որից կառավարության արտաքին պարտքը՝ 6.546 մլրդ դոլար։ Պետական պարտքը 2024-ի վերջի համեմատ աճել է 1.689 մլրդ դոլարով կամ 13.2%-ով, իսկ կառավարության արտաքին պարտքը՝ 595.8 մլն դոլարով կամ 10%-ով։