https://arm.sputniknews.ru/20261002/haj-araqelakan-surb-ekeghecu-harcvov-azh-qnnich-handznazhvoghvovy-steghtsvec-107617242.html
Ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով՝ «եկեղեցում առկա ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով
Ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով՝ «եկեղեցում առկա ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով
Sputnik Արմենիա
Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T17:48+0400
2026-10-02T17:48+0400
2026-10-02T17:54+0400
հանձնաժողով
հայ առաքելական եկեղեցի
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/19/42451132_0:102:1600:1002_1920x0_80_0_0_b6922e0d9f47026d4f05572878ac34f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց։ Այդ մասին այսօր հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը կղեկավարի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ Հանձնաժողովի 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/19/42451132_97:0:1520:1067_1920x0_80_0_0_5e89a18e1d1519dee9fd88633e5f2374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանձնաժողով, հայ առաքելական եկեղեցի, աժ (ազգային ժողով)
հանձնաժողով, հայ առաքելական եկեղեցի, աժ (ազգային ժողով)
Ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով՝ «եկեղեցում առկա ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով
17:48 02.10.2026 (Թարմացված է: 17:54 02.10.2026) Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց։ Այդ մասին այսօր հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է
Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը կղեկավարի ՔՊ պատգամավոր
Արման Եղոյանը։ Հանձնաժողովի 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։
Սեպտեմբերի 24-ին
հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։