https://arm.sputniknews.ru/20261002/flydubai-i-odanavum-hardzakman-mej-kaskatsvvoghin-kharcaqnnen-israjelci-pashtvonjanery-zlm-107635712.html
«FlyDubai»-ի օդանավում հարձակման մեջ կասկածվողին կհարցաքննեն իսրայելցի պաշտոնյաները. ԶԼՄ
«FlyDubai»-ի օդանավում հարձակման մեջ կասկածվողին կհարցաքննեն իսրայելցի պաշտոնյաները. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իսրայելի կառավարության պաշտոնյան չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T20:31+0400
2026-10-02T20:31+0400
2026-10-02T20:33+0400
իսրայել
ինքնաթիռ
հարցաքննություն
օդաչու
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107496003_0:270:720:675_1920x0_80_0_0_05117c8827af1f84eec77a1cd2cb3d39.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Իսրայելի ներկայացուցիչները մասնակցեն «FlyDubai»-ի ինքնաթիռում օդաչուի վրա հարձակվելու մեջ կասկածվող մյուս օդաչուի հարցաքննությանը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրին։Գործակալության զրուցակիցը՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան, չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին «FlyDubai» ավիաընկերության «Boeing 737 Max 8» ինքնաթիռում երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակով հարձակվել է օդանավի հրամանատար Սմիթ Մաչհարայի վրա, վիրավորել նրան և փորձել իր ձեռքը վերցնել կառավարումը։ Ինքնաթիռը հասցրել է կտրուկ իջնել ավելի քան 4 կիլոմետր, սակայն ողբերգությունը հաջողվել է կանխել ուղևորների գործողությունների շնորհիվ։Ծանր վիրավոր հրամանատարին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերել իսրայելցի ատամնաբույժ Շոթա Մուսաևը (ծագումով Վրաստանից)։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107496003_0:181:720:721_1920x0_80_0_0_fa55d5159f04349290604d80e770a1b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ինքնաթիռ, հարցաքննություն, օդաչու
իսրայել, ինքնաթիռ, հարցաքննություն, օդաչու
«FlyDubai»-ի օդանավում հարձակման մեջ կասկածվողին կհարցաքննեն իսրայելցի պաշտոնյաները. ԶԼՄ
20:31 02.10.2026 (Թարմացված է: 20:33 02.10.2026) Իսրայելի կառավարության պաշտոնյան չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Իսրայելի ներկայացուցիչները մասնակցեն «FlyDubai»-ի ինքնաթիռում օդաչուի վրա հարձակվելու մեջ կասկածվող մյուս օդաչուի հարցաքննությանը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրին։
«Ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնյաները կհարցաքննեն երկրորդ օդաչուին, որը ենթադրաբար փորձել է կործանել առևտրային մարդատար ինքնաթիռը»,-ասված է նյութում։
Գործակալության զրուցակիցը՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան, չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին «FlyDubai» ավիաընկերության «Boeing 737 Max 8» ինքնաթիռում երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակով հարձակվել է օդանավի հրամանատար Սմիթ Մաչհարայի վրա, վիրավորել նրան և փորձել իր ձեռքը վերցնել կառավարումը։ Ինքնաթիռը հասցրել է կտրուկ իջնել ավելի քան 4 կիլոմետր, սակայն ողբերգությունը
հաջողվել է կանխել ուղևորների գործողությունների շնորհիվ։
Ծանր վիրավոր հրամանատարին շտապ բժշկական օգնություն է ցուցաբերել իսրայելցի ատամնաբույժ Շոթա Մուսաևը (ծագումով Վրաստանից)։