Արցախցիների տեղահանումից առաջ Կարապետյանը խոսել է Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի հետ
23:46 02.10.2026 (Թարմացված է: 00:10 03.10.2026)
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանը պատմել է, թե ինչ է խոսել Արցախի նախկին ղեկավարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը արցախցիների բռնի տեղահանումից առաջ զրուցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ և հորդորել է նրանց դուրս գալ Արցախից, քանի դեռ կա այդ հնարավորությունը։ Նա այդ մասին ասել է «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։
«Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ։ Իրենք միասին էին։ Եվ ես պահանջում էի, որ օգտագործենք հնարավորությունը և նրանց դուրս բերենք այնտեղից։ Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող դիմել այդ քայլին, չի կարող ժողովրդին մենակ թողնել։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Ես կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդն անձնազոհությամբ փորձում էր պահել հայկական հողերը։ Բայց քանի որ Հայաստանում մենք ունեինք իշխանություն, որը անձնազոհությամբ կարող էր պահել միայն իր աթոռը, դրա համար էլ ունեցանք այսպիսի պատկեր»,– նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով` այդ օրերին ինքը չի համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, համագործակցել է Հայաստանի զինվորականների ու Արցախի իշխանությունների հետ։
«Թե ինչ ենք արել, այդ հարցում ես կաշկանդված եմ. բաներ կան, որ չի կարելի ասել»,–հավելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Նա նշել է, որ այդ մասին կխոսեն տարիներ հետո։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: