00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
16 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աղոթքի նախաճաշն ամերիկյան քաղաքականության գործիք է․ Ամստերդամը` Փաշինյանին աջակցելու մասին

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Ամստերդամ
Ռոբերտ Ամստերդամ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2026
Բաժանորդագրվել
«Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
««Աղոթքի նախաճաշերը» ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին, որոնք ձևացնում են, թե պաշտպանում են կրոնական ազատությունը, մինչդեռ փորձում են ապօրինաբար եկեղեցին ենթարկել իրենց՝ այն վերածելով պետական հերթական կառույցի»,- գրում է Ամստերդամը։
Նա մատնանշում է առկա իրավիճակի հակասությունները․ այս օրերին Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ ներկայացուցիչները հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի իշխանության օրոք քրեական հետապնդման են ենթարկվում Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականները, առաջ է մղվում կաթողիկոսին գահընկեց անելու օրակարգը և այլն։
Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Հավելենք, որ «Աղոթքի նախաճաշի» ավանդույթը սկսվել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին
Լրահոս
0