00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
16 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

© Sputnik / Aram NersesyanԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Բաժանորդագրվել
Օրբելյանի խոսքով` որոշ կապարակնքված ընկերություններ արդեն վերսկսել են աշխատանքը, մինչդեռ Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքված տարածքները դեռ փակ են։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը հավելեց, որ այս պահին Սեդրակ Քոչարյանին առնչվող բոլոր դեպքերով բողոքները դատարանում են, և պաշտպանական կողմը սպասում է դատական ակտերին։
Նշենք, որ կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։
«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում որոշումներ կլինեն։ Ես դեռ չգիտեմ՝ այդ որոշումներից հետո ինչ են անելու, որովհետև դատական ակտերն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Բայց այդ որոշումները որ լինեն, իմ կարծիքով` կբացվեն, ընկերությունները կաշխատեն առնվազն ինչ-որ մի պահ»,- ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ որոշ այլ կապարակնքված ընկերություններ արդեն վերսկսել են աշխատանքը, մինչդեռ Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքված տարածքները դեռ փակ են։ Փաստաբանն օրինակ բերեց նաև Սեդրակ Քոչարյանին առնչվող «Գալերիա» մոլը՝ նշելով, որ այնտեղ վաճառվող ապրանքների մի մասը սեզոնային է։ Նրա խոսքով՝ երկարատև դադարն ընկերությունների համար կարող է բերել ապրանքի արժեքի վերանայման, զեղչերի կիրառման անհրաժեշտության և այլ տնտեսական հետևանքների։
Խնդիրը, ըստ փաստաբանի, միայն Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերություններով չի սահմանափակվում։ Օրբելյանի տեղեկություններով՝ Հայաստանում տարբեր անձանց ու բիզնեսների առնչվող մոտ 60 կամ ավելի վայր է կապարակնքված։
ՔԿ–ն ակտիվացել է Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերով. «Ժողովուրդ»
Օրբելյանի խոսքով՝ այդ շրջանակում կան Սեդրակ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանի որդիներին, Գագիկ Ծառուկյանին առնչվող ընկերություններ, սակայն կան նաև բիզնեսներ, որոնք նշված անձանցից որևէ մեկի հետ անմիջական կապ չունեն։
Որոշ դեպքերում, ըստ նրա, տնտեսվարողի միակ առնչությունն այն է, որ նա շուկայական պայմաններով տարածք է վարձակալել մեկ այլ անձի պատկանող գույքում և այնտեղ ինքնուրույն բիզնես է վարում։
Փաստաբանն օրինակ բերեց «Առինջ մոլը»՝ նշելով, որ այնտեղ գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողներ Գագիկ Ծառուկյանի աշխատակիցները չեն։
«Եթե մենք «Առինջ մոլն» էլ հաշվենք, դա 60 չի լինելու, դառնալու է 600»,- նշեց Օրբելյանը։

Կապարակնքման իրավական հիմքը վիճարկվում է

Օրբելյանը կապարակնքումները ոչ իրավաչափ համարեց։ Նա իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ պետական և քննչական մարմինները կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված գործողություններ։ Փաստաբանի մեկնաբանությամբ՝ քրեական դատավարության շրջանակում քննիչը խուզարկության ընթացքում կարող է սահմանափակել մարդկանց մուտքը խուզարկվող տարածք, որպեսզի չխաթարվի քննչական գործողությունը։ Սակայն այդ սահմանափակումը գործում է խուզարկության ընթացքում, իսկ անհրաժեշտ նյութերը հայտնաբերելու դեպքում դրանք կարող են առգրավվել։
«Մենք այս ամբողջ կառուցվածքը դիտելու պայմաններում չենք տեսնում քննիչի մոտ որևէ գործիքակազմ՝ խուզարկության շրջանակում կապարակնքելու, իսկ խուզարկությունից դուրս կապարակնքելու որևէ իրավասություն ընդհանրապես չունեն»,- ասաց Օրբելյանը։
Փաստաբանը հավելեց, որ կապարակնքման սահմանափակ լիազորություններ որոշ դեպքերում ունեն վարչական վարույթի շրջանակում ստուգումներ իրականացնող մարմինները, օրինակ՝ հարկային մարմինը, սակայն այդ լիազորություններն ունեն կոնկրետ հիմքեր և ժամկետներ։ Հետևաբար Օրբելյանը չի ընդունում այն հիմնավորումը, թե տարածքը կարելի է երկար ժամանակ փակ պահել հետագայում քննչական կամ ապացուցողական գործողություն կատարելու նպատակով։
«Մենք արդեն տեսնում ենք, որ մի շարք ընկերություններ արդեն բացվել են, օրինակ` BMW-ն, և ակնկալում ենք, որ սեղմ ժամկետում մնացած բոլոր ընկերությունների դեպքում նույնը կլինի: Ակնկալում ենք, որ պետք է նույնը լինի, որովհետև դա է՛լ ավելի տարօրինակ կլինի, որ որոշների դեպքում որոշում ընդունեն, որ դա ոչ իրավաչափ է, որոշների դեպքում մեկ էլ հանկարծ պարզվի՝ իրավաչափ է, որովհետև այդ գործիքը ընդհանրապես չի կարող իրավաչափ լինել»,– ընդգծեց Օրբելյանը։
Կապարակնքումների հետևանքները, ըստ փաստաբանի, վերաբերում են ոչ միայն ընկերությունների սեփականատերերին, այլև աշխատակիցներին։ Նա հիշեցրեց, որ հատկապես վաճառքի ոլորտում աշխատավարձը հաճախ բաղկացած է ֆիքսված մասից և վաճառքի արդյունքից կախված հավելավճարներից ու պարգևավճարներից։ Հետևաբար աշխատանքի դադարեցումն անմիջականորեն անդրադառնում է աշխատակիցների եկամուտների վրա։
Օրբելյանը չնշեց Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերություններում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների ամբողջական թիվը՝ բացատրելով, որ ինքը չի զբաղվում բոլոր ընկերությունների իրավական հարցերով։ Նրա կարծիքով` եթե հաշվեն ոչ միայն Սեդրակ Քոչարյանին, այլև մյուս անձանց առնչվող ընկերությունների աշխատակիցներին, ապա խոսքը մեծ թվով մարդկանց մասին կլինի։
«Այս պահին առկա տեղեկություններով՝ 1000-ը գերազանցում է, կարող է մի քանի հազար լինել»,- ասաց նա։
Այս գնահատականում, ըստ փաստաբանի, պետք է հաշվի առնել նաև, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի», ինչպես նաև «Օնիրա քլաբ» խաղատան և դրա հետ կապված հյուրանոցային համալիրի գործունեության սահմանափակումների հետևանքով աշխատանքային խնդիրների առջև կանգնած մարդկանց։
«Ընդ որում` հիմնականում միջինից բարձր աշխատավարձ ստացող անձինք են։ Բավականին մեծ արտահանում ապահովող, տուրիստների հոսք և Եվրոպայի հետ ապրանքաշրջանառություն ապահովող ընկերությունների մասին է խոսքը: Այսինքն՝ ինքնին ինքը բոլոր պարամետրերով առաջացնում է լրջագույն խնդիրներ»,– մանրամասնեց փաստաբանը։
Փաստաբանը խնդրահարույց համարեց նաև կապարակնքումները բացառապես քաղաքական գործընթացների համատեքստում դիտարկելը։ Նրա կարծիքով՝ եթե նման գործելակերպը ընդունելի պրակտիկա դառնա, հետագայում կարող է կիրառվել ցանկացած տնտեսվարողի նկատմամբ։
«Եթե այս պահին փորձ է արվում ինչ-որ քաղաքական խնդիր լուծել, միջնաժամկետ սա դառնալու է լրջագույն տնտեսական լծակ մնացած բոլոր տնտեսական մասնակիցների հետ կապված»,- ասաց Օրբելյանը։
Նրա գնահատմամբ՝ հարկային և քննչական մարմիններն այժմ թեստավորում են գործիքը, որը հետագայում կարող է օգտագործվել նաև քաղաքական գործընթացների հետ որևէ կապ չունեցող բիզնեսների նկատմամբ։
Լրահոս
0