https://arm.sputniknews.ru/20261001/pashinjany-kartsum-e-vor-vardenisy-darnalu-e-hh-verakangnvvogh-energetikaji-majraqaghaq-107533590.html
Փաշինյանը կարծում է, որ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք
Փաշինյանը կարծում է, որ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք
Sputnik Արմենիա
Նա համոզված է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին խցանման խնդիր ենք ունենալու։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T11:57+0400
2026-10-01T11:57+0400
2026-10-01T11:57+0400
նիկոլ փաշինյան
վարդենիս
ճանապարհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60575961_0:166:1600:1066_1920x0_80_0_0_a19b91aa3927791e2fb425df912f0fd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Գեղարքունիքի մարզ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստի ժամանակ՝ Գեղարքունիքի մարզում Մեծ Մասրիկից դեպի Կախակն տանող ավտոճանապարհի 6.2 կմ հատվածի հիմնանորոգման ծրագրի ներկայացման ժամանակ։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 8 մլն դրամ: Ըստ վարչապետի` համայնքում քամու հողմնային էլեկտրաէներգետիկայի զարգացման և մեծ ներդրումային գրավչություն ունեցող ռեսուրսներ կան` հատկապես հաշվի առնելով դիրքը Սևանա լճի ափին, առանձնահատուկ կլիմայական պայմանները, բնաշխարհը։ «Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,– կարծում է Փաշինյանը։
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60575961_40:0:1461:1066_1920x0_80_0_0_4ab552597d67583fa33703552d416783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վարդենիս, ճանապարհ
նիկոլ փաշինյան, վարդենիս, ճանապարհ
Փաշինյանը կարծում է, որ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք
Նա համոզված է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին խցանման խնդիր ենք ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Գեղարքունիքի մարզ Վարդենիսը դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստի ժամանակ՝ Գեղարքունիքի մարզում Մեծ Մասրիկից դեպի Կախակն տանող ավտոճանապարհի 6.2 կմ հատվածի հիմնանորոգման ծրագրի ներկայացման ժամանակ։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 8 մլն դրամ:
«Նախորդ օրը մենք մեր էներգետիկ ոլորտի հնարավոր ներդրումներն էինք քննարկում և տարբեր տեղերից եկած ինֆորմացիան մեկտեղելով` մենք կարող ենք արձանագրել, որ Վարդենիս խոշորացված համայնքը, ըստ էության, դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք` առանց չափազանցության»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` համայնքում քամու հողմնային էլեկտրաէներգետիկայի զարգացման և մեծ ներդրումային գրավչություն ունեցող ռեսուրսներ կան` հատկապես հաշվի առնելով դիրքը Սևանա լճի ափին, առանձնահատուկ կլիմայական պայմանները, բնաշխարհը։
«Բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,– կարծում է Փաշինյանը։