https://arm.sputniknews.ru/20261001/menq-chenq-vakhecnum-da-vakhecnelu-pvordzi-pataskhann-e-putin-107574363.html
Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին: 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T20:42+0400
2026-10-01T20:42+0400
2026-10-01T21:11+0400
ռուսաստան
նատօ
վլադիմիր պուտին
զորավարժություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572642_0:0:1280:720_1920x0_80_0_0_9702223791103cb1ef699f303a59fbab.jpg
Եթե գործը հասնի Ռուսաստանի վրա ուղիղ հարձակման, ապա օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի առկա բոլոր սպառազինությունների կիրառման հարցը։ Խոցման այնպիսի միջոցներ, ինչպիսին Ռուսաստանն ունի, այսօր ուրիշ ոչ ոք չունի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում:Պուտինը նշել է, որ Կալինինգրադը նաև միջուկային զենքով պաշտպանելու հնարավորության մասին հայտարարությունը ոչ թե ահաբեկում է, այլ Ռուսաստանին վախեցնելու փորձի պատասխան:«Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ 2050-ին», - ասել է ՌԴ նախագահը։Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել այն երկրների ձեռնարկություններին, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, բայց դա սպառնալիք է, և Մոսկվայում դրան ուշադիր հետևում են: Պուտինը հավելել է, որ, ի պատասխան ագրեսիվ պահվածքի, Ռուսաստանը պատրաստ է հայելային գործել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած մասում:Հիշեցնենք` Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինված ուժերը հունիսի 16-26-ը «Gallant Boar 2026» միջազգային զորավարժություններ են անցկացրել Ռուսաստաննի սահմանի մոտ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ հարձակողական սցենարներ են մշակվում, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակումը և Բալթյան երկրներում ռուսական նավահանգիստների մեկուսացումը, ինչպես նաև դաշնակիցների զորքերի տեղափոխումը Սուվալկիի միջանցքով։ Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ–ն փորձի մեկուսացնել Կալինինգրադը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Мы никого не пугаем — это ответ на попытку нас запугать": Путин о паранойе Запада и учениях НАТО возле вблизи Калининграда
Sputnik Արմենիա
"Мы никого не пугаем — это ответ на попытку нас запугать": Путин о паранойе Запада и учениях НАТО возле вблизи Калининграда
2026-10-01T20:42+0400
true
PT0M39S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107572642_117:0:1077:720_1920x0_80_0_0_2bd07459c90cf079555ced27c294823a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նատօ, վլադիմիր պուտին, զորավարժություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, նատօ, վլադիմիր պուտին, զորավարժություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մենք չենք վախեցնում, դա վախեցնելու փորձի պատասխանն է․ Պուտին
20:42 01.10.2026 (Թարմացված է: 21:11 01.10.2026) Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ էլ 2050-ին:
Եթե գործը հասնի Ռուսաստանի վրա ուղիղ հարձակման, ապա օրակարգում անխուսափելիորեն և անմիջապես կհայտնվի առկա բոլոր սպառազինությունների կիրառման հարցը։ Խոցման այնպիսի միջոցներ, ինչպիսին Ռուսաստանն ունի, այսօր ուրիշ ոչ ոք չունի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում:
Պուտինը նշել է, որ Կալինինգրադը նաև միջուկային զենքով պաշտպանելու հնարավորության մասին հայտարարությունը ոչ թե ահաբեկում է, այլ Ռուսաստանին վախեցնելու փորձի պատասխան:
«Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա ո՛չ 2029-ին, ո՛չ 2030-ին, ո՛չ 2050-ին», - ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարվածել այն երկրների ձեռնարկություններին, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, բայց դա սպառնալիք է, և Մոսկվայում դրան ուշադիր հետևում են: Պուտինը հավելել է, որ, ի պատասխան ագրեսիվ պահվածքի, Ռուսաստանը պատրաստ է հայելային գործել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած մասում:
Հիշեցնենք` Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զինված ուժերը հունիսի 16-26-ը «Gallant Boar 2026» միջազգային զորավարժություններ են անցկացրել Ռուսաստաննի սահմանի մոտ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան
հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ հարձակողական սցենարներ են մշակվում, այդ թվում՝ Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակումը և Բալթյան երկրներում ռուսական նավահանգիստների մեկուսացումը, ինչպես նաև դաշնակիցների զորքերի տեղափոխումը Սուվալկիի միջանցքով։ Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը
հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ–ն փորձի մեկուսացնել Կալինինգրադը։