https://arm.sputniknews.ru/20261001/khakhtumnern-ajnqan-shat-ein-vor-pvordzel-en-irenc-demqy-prkel-ashvotjany-ekhkhv-zekujci-masin-107536706.html
Խախտումներն այնքան շատ էին, որ փորձել են իրենց դեմքը փրկել․ Աշոտյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Խախտումներն այնքան շատ էին, որ փորձել են իրենց դեմքը փրկել․ Աշոտյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Sputnik Արմենիա
Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T12:30+0400
2026-10-01T12:30+0400
2026-10-01T12:30+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
հայաստան
զեկույց
ազգային ժողովի ընտրություններ
արմեն աշոտյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533984_0:15:1280:735_1920x0_80_0_0_5dafc91aa29a2fa415b7d279f7ea4a3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումներն այնքան շատ էին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը սեփական երեսը փրկելու համար չէր կարող չարձանագրել դրանց գոնե մի մասը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ իր գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Նրա խոսքով՝ զեկույցում ընտրական խախտումներին վերաբերող ճշմարտության միայն մի մասն է արձանագրվել, սակայն վերջին տարիներին եվրոպական կառույցներն այնքան են անտեսել ՀՀ-ում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները, որ անգամ փոքրիկ արձանագրումը ոգևորությամբ է ընդունվել։Նշենք, որ օրերս հրապարակվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107533984_141:0:1140:749_1920x0_80_0_0_4c0f6ac57e387e7941c245ef688ae2a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, զեկույց, ազգային ժողովի ընտրություններ, արմեն աշոտյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), հայաստան, զեկույց, ազգային ժողովի ընտրություններ, արմեն աշոտյան
Խախտումներն այնքան շատ էին, որ փորձել են իրենց դեմքը փրկել․ Աշոտյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Ակնհայտ էր, որ ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումներն այնքան շատ էին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը սեփական երեսը փրկելու համար չէր կարող չարձանագրել դրանց գոնե մի մասը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ իր գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այստեղ որևէ քաղաքական դիրքորոշման փոփոխություն փնտրել պետք չէ։ Ես կխնդրեի տիտղոսային ընդդիմադիր ներկայացուցիչներին հաշվի առնել այդ փաստը, չստեղծել կեղծ նարատիվներ ու սպասումներ, չգերագնահատել այն ձևակերպումները, որ տեղ են գտել զեկույցում»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ զեկույցում ընտրական խախտումներին վերաբերող ճշմարտության միայն մի մասն է արձանագրվել, սակայն վերջին տարիներին եվրոպական կառույցներն այնքան են անտեսել ՀՀ-ում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները, որ անգամ փոքրիկ արձանագրումը ոգևորությամբ է ընդունվել։
Նշենք, որ օրերս հրապարակվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման
զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։
Զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։