https://arm.sputniknews.ru/20261001/inchu-enq-havatum-fejqerinmediapvordzagety-tsughakneri-ev-pasteri-stugman-kanvonneri-masin-107564444.html
Ինչու ենք հավատում ֆեյքերին․մեդիափորձագետը՝ ծուղակների և փաստերի ստուգման կանոնների մասին
Ինչու ենք հավատում ֆեյքերին․մեդիափորձագետը՝ ծուղակների և փաստերի ստուգման կանոնների մասին
Sputnik Արմենիա
Ինչպե՞ս տարբերել կեղծ տեղեկությունը սխալից, ինչո՞ւ են մարդիկ փորձում իրենց համոզմունքների հաստատում գտնել: Մեդիափորձագետ Սերգեյ Գրաչովը Հայ–ռուսական... 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T18:06+0400
2026-10-01T18:06+0400
2026-10-01T18:26+0400
հայաստան
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
sputnikpro
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107556958_0:0:1920:1080_1920x0_80_0_0_24edc1e1a25048d47003367385a6683a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Անունների, ամսաթվերի և վերնագրերի սխալները, իմացական խեղաթյուրումները և սեփական տեսակետների հաստատումը որոնելու ցանկությունը կարող են հանգեցնել տեղեկատվության աղավաղման: Ինչպես ճանաչել նման սխալները և ստուգել փաստերը։ Մեդիափորձագետ Սերգեյ Գրաչովն այդ մասին խոսեց Հայ-ռուսական համալսարանում «Ինֆոդեմիայի աշխարհի կողմնորոշիչները. լրագրությունը ֆեյքերի դարաշրջանում» դասախոսության ժամանակ:Հանդիպումն անցկացվեց «Sputnik Pro» կրթական նախագծի շրջանակում։ Մասնակիցները քննարկեցին ապատեղեկատվության պատմությունը, «դեղին մամուլի» առանձնահատկությունները, ոչ հավաստի լուրերի նշանները և դրա ընկալման վրա ազդող մեխանիզմները:Դասախոսության սկզբում Գրաչովն անդրադարձավ լրագրության պատմությանը և խոսեց «դեղին մամուլ» եզրույթի ծագման մասին: 19-րդ դարի վերջին ամերիկյան «New York Journal» և «New York World» թերթերը մրցում էին ընթերցողի համար՝ հրապարակելով սենսացիոն նյութեր և կոմիքսներ։ Այն ժամանակվա հայտնի կերպարներից մեկը «Yellow Kid»-ն էր («դեղին երեխա»), որի շուրջ հրատարակությունների մրցակցությունը կապում են «դեղին մամուլ» տերմինի առաջացման հետ։Փորձագետի խոսքով՝ ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ հեղինակության վնասից մինչև զանգվածային բռնություններ և հակամարտություններ: Միաժամանակ մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել նույն փաստը՝ կախված իրենց վերաբերմունքից և տեսակետից:Գրաչովը մանրամասն անդրադարձավ ապատեղեկատվության, միսինֆորմացիայի (աղավաղված տեղեկատվության), և մալինֆորմացիայի (ճշմարիտ տեղեկատվության) միջև եղած տարբերություններին: Ապատեղեկատվություն են անվանում կեղծ տեղեկությունները, որոնք տարածվում են միտումնավոր՝ վնաս պատճառելու նպատակով։ Աղավաղված տեղեկատվությունը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, բայց տարածվում է առանց վնասելու մտադրության, օրինակ՝ սխալի հետևանքով: Իսկ մալինֆորմացիան, հակառակը, հիմնված է հավաստիության վրա, բայց այն միտումնավոր տարածվում է վնաս պատճառելու եղանակով:Գրաչովը, խոսելով տեղեկատվության հետ աշխատելիս թույլ տրվող սխալների մասին, օրինակ բերեց ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ազգանունով 2026 թվականի փետրվարին իրականացված որոնողական հարցումների թվի կտրուկ աճը։ Նրա խոսքով՝ օգտատերերի մի մասն իրականում տեղեկություններ է փնտրել Ջեֆրի Էպշտեյնի մասին, բայց ազգանունների նմանության պատճառով որոնողական տվյալներն աղավաղվել են:Մեկ այլ օրինակ էլ վերաբերում էր ֆուտբոլային մարզիչ Բորիս Իգնատևի մահվան մասին հրապարակմանը։ Հաղորդվել էր, որ 1998 թվականին Իգնատևի ղեկավարությամբ ԽՍՀՄ պատանեկան հավաքականը հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, թեև Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին։ Ըստ Գրաչովի` նման սխալները ցույց են տալիս, թե որքան կարևոր է ստուգել անունները, վերնագրերը և ամսաթվերը նույնիսկ այն դեպքերում, երբ լուրն առաջին հայացքից կասկած չի հարուցում:Մեդիափորձագետն առանձին ուշադրություն դարձրեց իմացական խեղաթյուրումներին, որոնք ազդում են համացանցում տեղեկատվության որոնման և ընկալման վրա։Փորձագետը նաև ասաց, թե ինչը կարող է վկայել, որ լուրը հավաստի չէ։ Դրանց թվում են կողմնակալությունը, ստուգելիության ցածր աստիճանը և չափազանց սենսացիոն լինելը։Դասախոսության ընթացքում դիտարկվեցին «արձագանքների խցիկի» և «տեղեկատվական փուչիկի» խնդիրները։ Սա այն տեղեկատվական միջավայրն է, որտեղ մարդը հիմնականում հանդիպում է սեփական տեսակետներին համընկնող կարծիքներին և տեղեկատվությանը։ Գրաչովի խոսքով՝ այդ մեխանիզմները ընկալելը կարևոր է ոչ միայն լրագրողների, այլև համացանցում տեղեկատվության հետ աշխատող ցանկացած օգտատիրոջ համար:Հանդիպման ավարտին մեդիափորձագետը պատասխանեց ուսանողների հարցերին: Ունկնդիրները հետաքրքրվեցին, թե որ լրատվամիջոցներին կարելի է վստահել։ Հայաստանյան ԶԼՄ-ների շարքում Գրաչովը նշեց Sputnik Արմենիան, իսկ արտասահմանյան տեղեկատվությանը անդրադառնալիս խորհուրդ տվեց առաջին հերթին դիտարկել պաշտոնական աղբյուրները։Դասախոսությունն անցկացվեց «SputnikPro» կրթական նախագծի շրջանակում, որն ուղղված է լրագրության և մեդիահաղորդակցության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107556958_400:0:1840:1080_1920x0_80_0_0_677dfc47607639a57de437265ebba86e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, sputnikpro, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, sputnikpro, տեսանյութ, տեսանյութեր
Ինչու ենք հավատում ֆեյքերին․մեդիափորձագետը՝ ծուղակների և փաստերի ստուգման կանոնների մասին
18:06 01.10.2026 (Թարմացված է: 18:26 01.10.2026) Ինչպե՞ս տարբերել կեղծ տեղեկությունը սխալից, ինչո՞ւ են մարդիկ փորձում իրենց համոզմունքների հաստատում գտնել: Մեդիափորձագետ Սերգեյ Գրաչովը Հայ–ռուսական համալսարանի ուսանողներին ներկայացրեց փաստերի ստուգման և տեղեկատվական հիգիենայի հիմնական սկզբունքները:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Անունների, ամսաթվերի և վերնագրերի սխալները, իմացական խեղաթյուրումները և սեփական տեսակետների հաստատումը որոնելու ցանկությունը կարող են հանգեցնել տեղեկատվության աղավաղման: Ինչպես ճանաչել նման սխալները և ստուգել փաստերը։ Մեդիափորձագետ Սերգեյ Գրաչովն այդ մասին խոսեց Հայ-ռուսական համալսարանում «Ինֆոդեմիայի աշխարհի կողմնորոշիչները. լրագրությունը ֆեյքերի դարաշրջանում» դասախոսության ժամանակ:
Հանդիպումն անցկացվեց «Sputnik Pro» կրթական նախագծի շրջանակում։ Մասնակիցները քննարկեցին ապատեղեկատվության պատմությունը, «դեղին մամուլի» առանձնահատկությունները, ոչ հավաստի լուրերի նշանները և դրա ընկալման վրա ազդող մեխանիզմները:
Դասախոսության սկզբում Գրաչովն անդրադարձավ լրագրության պատմությանը և խոսեց «դեղին մամուլ» եզրույթի ծագման մասին: 19-րդ դարի վերջին ամերիկյան «New York Journal» և «New York World» թերթերը մրցում էին ընթերցողի համար՝ հրապարակելով սենսացիոն նյութեր և կոմիքսներ։ Այն ժամանակվա հայտնի կերպարներից մեկը «Yellow Kid»-ն էր («դեղին երեխա»), որի շուրջ հրատարակությունների մրցակցությունը կապում են «դեղին մամուլ» տերմինի առաջացման հետ։
«Մարդկանց հետաքրքրում են ասեկոսեները, սկանդալները, ինտրիգները, հետաքննությունները, որոնք օգնում են շեղվել իրական կյանքից և միանալ թեթև ֆանտաստիկ աշխարհին, որտեղ խնդիրներ ունի մեկ այլ մարդ»,- ասաց Գրաչովը:
Փորձագետի խոսքով՝ ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ հեղինակության վնասից մինչև զանգվածային բռնություններ և հակամարտություններ: Միաժամանակ մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել նույն փաստը՝ կախված իրենց վերաբերմունքից և տեսակետից:
Գրաչովը մանրամասն անդրադարձավ ապատեղեկատվության, միսինֆորմացիայի (աղավաղված տեղեկատվության), և մալինֆորմացիայի (ճշմարիտ տեղեկատվության) միջև եղած տարբերություններին: Ապատեղեկատվություն են անվանում կեղծ տեղեկությունները, որոնք տարածվում են միտումնավոր՝ վնաս պատճառելու նպատակով։ Աղավաղված տեղեկատվությունը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, բայց տարածվում է առանց վնասելու մտադրության, օրինակ՝ սխալի հետևանքով: Իսկ մալինֆորմացիան, հակառակը, հիմնված է հավաստիության վրա, բայց այն միտումնավոր տարածվում է վնաս պատճառելու եղանակով:
Գրաչովը, խոսելով տեղեկատվության հետ աշխատելիս թույլ տրվող սխալների մասին, օրինակ բերեց ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ազգանունով 2026 թվականի փետրվարին իրականացված որոնողական հարցումների թվի կտրուկ աճը։ Նրա խոսքով՝ օգտատերերի մի մասն իրականում տեղեկություններ է փնտրել Ջեֆրի Էպշտեյնի մասին, բայց ազգանունների նմանության պատճառով որոնողական տվյալներն աղավաղվել են:
Մեկ այլ օրինակ էլ վերաբերում էր ֆուտբոլային մարզիչ Բորիս Իգնատևի մահվան մասին հրապարակմանը։ Հաղորդվել էր, որ 1998 թվականին Իգնատևի ղեկավարությամբ ԽՍՀՄ պատանեկան հավաքականը հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, թեև Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին։ Ըստ Գրաչովի` նման սխալները ցույց են տալիս, թե որքան կարևոր է ստուգել անունները, վերնագրերը և ամսաթվերը նույնիսկ այն դեպքերում, երբ լուրն առաջին հայացքից կասկած չի հարուցում:
Մեդիափորձագետն առանձին ուշադրություն դարձրեց իմացական խեղաթյուրումներին, որոնք ազդում են համացանցում տեղեկատվության որոնման և ընկալման վրա։
«Բոլորս էլ կարող ենք տեղեկություն որոնելու հարցում կողմնակալ լինել։ Երբ մարդը ինչ-որ հարցի պատասխան է փնտրում, հաճախ նրա գլխում արդեն մոտավոր պատասխան կա, և նա սկսում է որոնել իր իմացածի հաստատումը»,– ասաց Գրաչովը։
Փորձագետը նաև ասաց, թե ինչը կարող է վկայել, որ լուրը հավաստի չէ։ Դրանց թվում են կողմնակալությունը, ստուգելիության ցածր աստիճանը և չափազանց սենսացիոն լինելը։
Դասախոսության ընթացքում դիտարկվեցին «արձագանքների խցիկի» և «տեղեկատվական փուչիկի» խնդիրները։ Սա այն տեղեկատվական միջավայրն է, որտեղ մարդը հիմնականում հանդիպում է սեփական տեսակետներին համընկնող կարծիքներին և տեղեկատվությանը։ Գրաչովի խոսքով՝ այդ մեխանիզմները ընկալելը կարևոր է ոչ միայն լրագրողների, այլև համացանցում տեղեկատվության հետ աշխատող ցանկացած օգտատիրոջ համար:
Հանդիպման ավարտին մեդիափորձագետը պատասխանեց ուսանողների հարցերին: Ունկնդիրները հետաքրքրվեցին, թե որ լրատվամիջոցներին կարելի է վստահել։ Հայաստանյան ԶԼՄ-ների շարքում Գրաչովը նշեց Sputnik Արմենիան, իսկ արտասահմանյան տեղեկատվությանը անդրադառնալիս խորհուրդ տվեց առաջին հերթին դիտարկել պաշտոնական աղբյուրները։
Դասախոսությունն անցկացվեց «SputnikPro» կրթական նախագծի շրջանակում, որն ուղղված է լրագրության և մեդիահաղորդակցության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացմանը: