https://arm.sputniknews.ru/20261001/hajtni-e-erb-kavartvi-vrastan--hajastan-gazatari-mi-hatvatsi-teghapvokhumy-107296668.html
Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը
Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը
Sputnik Արմենիա
Ընկերությունից վստահեցրել են, որ աշխատանքների իրականացումը չի խափանի գազամատակարարումը։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T08:54+0400
2026-10-01T08:54+0400
2026-10-01T08:54+0400
հայաստան
գազատար
«գազպրոմ արմենիա» ընկերություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_6bd6db3cc938d260a08d99a5e410473a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներին։Ընկերությունից պատասխանել են մեր գրավոր հարցմանը` նշելով, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն ավարտվել է։Ըստ ընկերության` տեղափոխման նպատակը ՀՀ հուսալի և անխափան գազամատակարարում ապահովելն է` պայմանավորված մայրուղային գազատարի տեխնիկական անբավարար վիճակով և կապիտալ նորոգման հնարավորության բացակայությամբ։«Գազատարի ուղեգծի փոփոխությունը բարձրացնելու է գազամատակարարման հուսալիությունը։ Աշխատանքների իրականացմամբ պայմանավորված գազամատակարարման խափանման ռիսկերը բացակայում են»,– ընդգծել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմից։ Գազատարի հատվածի տեղափոխման հարցը քննարկվել և համաձայնեցվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_b2a934144785cf9b864b959ad349f177.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազատար, «գազպրոմ արմենիա» ընկերություն
հայաստան, գազատար, «գազպրոմ արմենիա» ընկերություն
Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը
Ընկերությունից վստահեցրել են, որ աշխատանքների իրականացումը չի խափանի գազամատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներին։
Ընկերությունից պատասխանել են մեր գրավոր հարցմանը` նշելով, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացն արդեն ավարտվել է։
«Շինհավաքակցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2027 թվականի 4-րդ եռամսյակում»,– ասված է պատասխանում։
Ըստ ընկերության` տեղափոխման նպատակը ՀՀ հուսալի և անխափան գազամատակարարում ապահովելն է` պայմանավորված մայրուղային գազատարի տեխնիկական անբավարար վիճակով և կապիտալ նորոգման հնարավորության բացակայությամբ։
«Գազատարի ուղեգծի փոփոխությունը բարձրացնելու է գազամատակարարման հուսալիությունը։ Աշխատանքների իրականացմամբ պայմանավորված գազամատակարարման խափանման ռիսկերը բացակայում են»,– ընդգծել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմից։ Գազատարի հատվածի տեղափոխման հարցը քննարկվել և համաձայնեցվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։
Հիշեցնենք` մարտի 27-ին
հայտնի դարձավ, որ Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը
Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։
Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։