Ազնավուրը կա. երգերի հայերեն թարգմանությունը կենդանի է պահում շանսոնիեի ժառանգությունը
15:35 01.10.2026 (Թարմացված է: 15:37 01.10.2026)
Բաժանորդագրվել
Ազնավուրը դեռ կա և, հուսով ենք` որ դեռ երկար պիտի մնա։ Այս խոսքերով է բնութագրում մեծ շանսոնիեի անմահությունը երգահան, թարգմանիչ և գրադարանագետ Պերճ Թուրաբյանը «Ուրիշ նորությունների» եթերում:
«Ութ տարի է, ինչ մեծն Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ, սակայն նրա հանճարեղ ժառանգությունը շարունակում է ապրել ու շնչել մեր առօրյայում՝ հաղթահարելով ժամանակի սահմանները, ի տարբերություն շատ այլ արտիստների, որոնց հեռանալուց հետո լռում են նաև նրանց երգերը։ Ազնավուրի ստեղծագործությունները չեն կորցնում արդիականությունը, և նույնիսկ այսօրվա երիտասարդությունը հիացմունքով ու ծայրից ծայր երգում է նրա գործերը», - նշում է Թուրաբյանը։
Այս յուրահատուկ կապը ստեղծելու գործում անգնահատելի է հայերեն թարգմանությունների դերը, ինչի մասին վկայում է դերասան և երգիչ Մխիթար Ավետիսյանի խոստովանությունը. «Ես դաստիարակված եմ Ազնավուրով, մենք լսում էինք նրան մանկուց ֆրանսերենով, բայց երբ հանդիպեցի Պերճին և սկսեցի երգել նրա թարգմանած երգերը, հասկացա, թե իրականում ինչի մասին է գրում Ազնավուրը»։

«Ուրիշ նորությունների» հյուրերը համակարծիք են, որ հայերեն մատուցվող այս արվեստը մեզ ավելի է մոտեցնում մեծ վարպետին՝ բացելով նրա պոեզիայի խորքային հոգևոր շերտերը։
Ավելի մանրամասն` տեսանյութում։