https://arm.sputniknews.ru/20260930/zangvatsajin-harvats-ukrainajinrd-pn-n-khvocvats-objektneri-masin-tvjalner-e-nerkajacrel-107486308.html
Զանգվածային հարված Ուկրաինային․ ՌԴ ՊՆ–ն խոցված օբյեկտների մասին տվյալներ է ներկայացրել
Զանգվածային հարված Ուկրաինային․ ՌԴ ՊՆ–ն խոցված օբյեկտների մասին տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել է բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք, ինչպես նաև մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:46+0400
2026-09-30T11:46+0400
2026-09-30T11:53+0400
ռուսաստան
ուկրաինա
կիև
զենք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1bf3664c8acec322b6ccefec9f9c38d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում, Կիևի և Օդեսայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թիրախավորվել են էներգետիկ, կապի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։Ըստ նախարարության տվյալների` Կիևում խոցվել է «Դե Նովո» տվյալների մշակման կենտրոնը։ Այն ինտերնետ-տրաֆիկի փոխանակման հիմնական կետերից մեկն էր և օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության մշակմամբ, պահպանմամբ և փոխանցմամբ։Մի քանի թիրախներ խոցվել են Կիևի մարզում։ Նալիվայկովկա բնակավայրում հարված է հասցվել «Կիևսկայա» էլեկտրաենթակայանին, որը էլեկտրաէներգիա է փոխանցում և բաշխում Կիևի և մարզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին:Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Տրիպոլի ՋԷԿ-ի խոցման մասին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Կիևի մարզի հարավում գործող ռազմական արդյունաբերության օբյեկտներին:Եվս մեկ թիրախ է դարձել Գորենիչի բնակավայրում էներգիայի պահպանման կուտակիչ պարկը։ Այս օբյեկտն օգտագործվել է Կիևում և Կիևի մարզում ռազմական օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար էլեկտրաէներգիա կուտակելու նպատակով։Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի օբյեկտներին։ «Իզմայիլ» նավահանգստում արտադրական և արդյունաբերական համալիր է խոցվել։ Ըստ ՌԴ ՊՆ–ի` այնտեղ իրականացվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների և վառելիքի ընդունում, պահեստավորում և փոխադրում:Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում ՌԴ ԶՈւ-ն խոցել է բեռնանավ, որը, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ուղևորվում էր Օդեսա և ռազմական գույք ու երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում ուկրաինական զորքերի համար։Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ նոր զանգվածային հարվածներ են նախապատրաստվում` ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական և վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա հարձակումների:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_140:0:2871:2048_1920x0_80_0_0_afedd60bfa8a552abbfbe08cb942fde6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, կիև, զենք
ռուսաստան, ուկրաինա, կիև, զենք
Զանգվածային հարված Ուկրաինային․ ՌԴ ՊՆ–ն խոցված օբյեկտների մասին տվյալներ է ներկայացրել
11:46 30.09.2026 (Թարմացված է: 11:53 30.09.2026) Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել է բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք, ինչպես նաև մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում, Կիևի և Օդեսայի մարզերում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային բազավորման զենք և մեծ հեռահարության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թիրախավորվել են էներգետիկ, կապի, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։
Ըստ նախարարության տվյալների` Կիևում խոցվել է «Դե Նովո» տվյալների մշակման կենտրոնը։ Այն ինտերնետ-տրաֆիկի փոխանակման հիմնական կետերից մեկն էր և օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության մշակմամբ, պահպանմամբ և փոխանցմամբ։
Մի քանի թիրախներ խոցվել են Կիևի մարզում։ Նալիվայկովկա բնակավայրում հարված է հասցվել «Կիևսկայա» էլեկտրաենթակայանին, որը էլեկտրաէներգիա է փոխանցում և բաշխում Կիևի և մարզի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Տրիպոլի ՋԷԿ-ի խոցման մասին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Կիևի մարզի հարավում գործող ռազմական արդյունաբերության օբյեկտներին:
Եվս մեկ թիրախ է դարձել Գորենիչի բնակավայրում էներգիայի պահպանման կուտակիչ պարկը։ Այս օբյեկտն օգտագործվել է Կիևում և Կիևի մարզում ռազմական օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար էլեկտրաէներգիա կուտակելու նպատակով։
Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի օբյեկտներին։ «Իզմայիլ» նավահանգստում արտադրական և արդյունաբերական համալիր է խոցվել։ Ըստ ՌԴ ՊՆ–ի` այնտեղ իրականացվում էր Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների և վառելիքի ընդունում, պահեստավորում և փոխադրում:
Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում ՌԴ ԶՈւ-ն խոցել է բեռնանավ, որը, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, ուղևորվում էր Օդեսա և ռազմական գույք ու երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում ուկրաինական զորքերի համար։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ նոր զանգվածային հարվածներ են նախապատրաստվում` ի պատասխան ՌԴ տարածքում քաղաքացիական և վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա հարձակումների:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։