https://arm.sputniknews.ru/20260930/tsatskadmpvoc-e-babken-pipvojany-sjuniqi-jrum-sndiki-hajtnaberman-ev-jri-voraki-masin-107503219.html
Ծածկադմփոց է. Բաբկեն Պիպոյանը՝ Սյունիքի ջրում սնդիկի հայտնաբերման և ջրի որակի մասին
Ծածկադմփոց է. Բաբկեն Պիպոյանը՝ Սյունիքի ջրում սնդիկի հայտնաբերման և ջրի որակի մասին
Sputnik Արմենիա
Խմելու ջրում սնդիկի հայտնաբերման ծածկադմփոցը, Բյուրեղավանում կրկնվող թունավորումները պետական համակարգի անգործության և վերահսկողության բացակայության հետևանք են... 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T20:57+0400
2026-09-30T20:57+0400
2026-09-30T20:57+0400
տեսանյութեր
բաբկեն պիպոյան
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
սնդիկ
բյուրեղավան
սյունիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107493380_0:0:1920:1080_1920x0_80_0_0_22f643092073bd199e3eec9f0f2be371.jpg
Խմելու ջրում սնդիկի հայտնաբերման ծածկադմփոցը, Բյուրեղավանում կրկնվող թունավորումները պետական համակարգի անգործության և վերահսկողության բացակայության հետևանք են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Բաց տեքստով» հաղորդման եթերում ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու գնահատականները ջրամատակարարման համակարգի խնդիրների և պետական վերահսկողության թերացումների շուրջ:Պիպոյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել որակական ցուցանիշն անվտանգության ցուցանիշից, իսկ Բյուրեղավանի դեպքը պետք է առանձնացնել մյուս դեպքերից:Նա ընդգծել է, որ սպառողի համար խնդիրը միայն լաբորատոր ցուցանիշները չեն, քանի որ քաղաքացիները ջրի փոփոխությունները տեսնում և զգում են առօրյայում։«Առնվազն պետական վերահսկողության նկատմամբ թվացյալ խնդիր չպետք է ունենար հասարակության այն հատվածը, որը լավ է վերաբերվում գործող իշխանություններին: Եթե իրենք համարում են, որ ամեն ինչ ճիշտ է արվում, պետք է վստահության պակաս չունենային: Բայց այստեղ դժգոհություն ունի նաև իշխանություն սիրողը: Ինչո՞ւ, որովհետև մարդը բացում է իր ծորակը, ջուրը ակնհայտ ունի վատ հոտ, անսովոր տեսք, դեղնավուն է կամ հողագույն: Զանգում է պետական կառույցներին, գալիս են, նմուշառում անում, իսկ հաջորդ օրը պատասխանում, թե քեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Մարդն ասում է՝ ո՞նց կարող է ամեն ինչ նորմալ լինել, երբ տանը, սպասքի կամ մեքենայի վրա տեսնում է ջրի թողած լաքաները, իսկ պետական վերահսկողն ասում է, թե խնդիր չի արձանագրվել»– նշել է Պիպոյանը։Անդրադառնալով Սյունիքում ջրում սնդիկի հայտնաբերմանը՝ Պիպոյանը ասել է, որ նման դեպքերը պետք է դառնան մանրամասն ուսումնասիրության և պատշաճ հաղորդակցության առիթ։«Սնդիկը պաշտոնական հաղորդագրություն եղել է, որ հայտնաբերվել է։ Եվ էլ եմ կրկնում՝ ծածկադմբոցի պրոցես կա, որովհետև հատկապես սնդիկի դեպքը Սյունիքում եղավ և շատ կարճ մնաց մեր լրահոսում։ Դա ցավալի է։ Սնդիկը շատ լուրջ քննության առիթ պետք է հանդիսանար, որովհետև սնդիկից թունավորումը կամ ալերգիկ ֆոնը փոքր ծավալների հետ չի կարող լինել: Այնտեղ այնքան խորը ուսումնասիրություն և պատշաճ հաղորդակցություն պետք է իրականացվեր, որովհետև քաղաքացիների մոտ կարող էր նույնիսկ դիվերսիայի վախ առաջանալ»:Մանրամասները` տեսանյութում։
բյուրեղավան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107493380_332:0:1772:1080_1920x0_80_0_0_f1c2b3e3973afce47db265ceed4b4f48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, բաբկեն պիպոյան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, սնդիկ, բյուրեղավան, սյունիք, видео
տեսանյութեր, բաբկեն պիպոյան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, սնդիկ, բյուրեղավան, սյունիք, видео
Խմելու ջրում սնդիկի հայտնաբերման ծածկադմփոցը, Բյուրեղավանում կրկնվող թունավորումները պետական համակարգի անգործության և վերահսկողության բացակայության հետևանք են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Բաց տեքստով» հաղորդման եթերում ներկայացրել է իր մասնագիտական դիտարկումներն ու գնահատականները ջրամատակարարման համակարգի խնդիրների և պետական վերահսկողության թերացումների շուրջ:
Պիպոյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել որակական ցուցանիշն անվտանգության ցուցանիշից, իսկ Բյուրեղավանի դեպքը պետք է առանձնացնել մյուս դեպքերից:
«Բյուրեղավանում մենք ունեցել ենք բռնկում, ընդ որում՝ կրկնվող բռնկման դեպքեր, և ոչ թե մեկանգամյա վթարի բացասական հետևանք: Ունեցել ենք թունավորման դեպքեր, ընդ որում՝ որոշ ժամանակ անց այդ թունավորման դեպքը կրկնվել է։ Սա նշանակում է, որ չի աշխատում ամբողջ ենթակառուցվածքը, և առկա է ակնհայտ անվտանգության խնդիր»:
Նա ընդգծել է, որ սպառողի համար խնդիրը միայն լաբորատոր ցուցանիշները չեն, քանի որ քաղաքացիները ջրի փոփոխությունները տեսնում և զգում են առօրյայում։
«Առնվազն պետական վերահսկողության նկատմամբ թվացյալ խնդիր չպետք է ունենար հասարակության այն հատվածը, որը լավ է վերաբերվում գործող իշխանություններին: Եթե իրենք համարում են, որ ամեն ինչ ճիշտ է արվում, պետք է վստահության պակաս չունենային: Բայց այստեղ դժգոհություն ունի նաև իշխանություն սիրողը: Ինչո՞ւ, որովհետև մարդը բացում է իր ծորակը, ջուրը ակնհայտ ունի վատ հոտ, անսովոր տեսք, դեղնավուն է կամ հողագույն: Զանգում է պետական կառույցներին, գալիս են, նմուշառում անում, իսկ հաջորդ օրը պատասխանում, թե քեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Մարդն ասում է՝ ո՞նց կարող է ամեն ինչ նորմալ լինել, երբ տանը, սպասքի կամ մեքենայի վրա տեսնում է ջրի թողած լաքաները, իսկ պետական վերահսկողն ասում է, թե խնդիր չի արձանագրվել»– նշել է Պիպոյանը։
Անդրադառնալով Սյունիքում ջրում սնդիկի հայտնաբերմանը՝ Պիպոյանը ասել է, որ նման դեպքերը պետք է դառնան մանրամասն ուսումնասիրության և պատշաճ հաղորդակցության առիթ։
«Սնդիկը պաշտոնական հաղորդագրություն եղել է, որ հայտնաբերվել է։ Եվ էլ եմ կրկնում՝ ծածկադմբոցի պրոցես կա, որովհետև հատկապես սնդիկի դեպքը Սյունիքում եղավ և շատ կարճ մնաց մեր լրահոսում։ Դա ցավալի է։ Սնդիկը շատ լուրջ քննության առիթ պետք է հանդիսանար, որովհետև սնդիկից թունավորումը կամ ալերգիկ ֆոնը փոքր ծավալների հետ չի կարող լինել: Այնտեղ այնքան խորը ուսումնասիրություն և պատշաճ հաղորդակցություն պետք է իրականացվեր, որովհետև քաղաքացիների մոտ կարող էր նույնիսկ դիվերսիայի վախ առաջանալ»:
Մանրամասները` տեսանյութում։