https://arm.sputniknews.ru/20260930/sa-eqskursia-er-depi-dzhvokhq-trampy-hajtararel-e-iraqic-zvorqeri-liarzheq-dursberman-masin-107521466.html
Սա էքսկուրսիա էր դեպի դժոխք․ Թրամփը հայտարարել է Իրաքից զորքերի լիարժեք դուրսբերման մասին
Սա էքսկուրսիա էր դեպի դժոխք․ Թրամփը հայտարարել է Իրաքից զորքերի լիարժեք դուրսբերման մասին
Sputnik Արմենիա
Ամերիկյան ռազմական ներկայությունն Իրաքում ավարտվել է շուրջ 23 տարի անց։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T22:23+0400
2026-09-30T22:23+0400
2026-09-30T22:27+0400
իրաք
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107520910_0:0:1240:697_1920x0_80_0_0_88f9fbd3ba010b576681daac4d003e22.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքից ամերիկյան զորքերի լիարժեք դուրսբերման մասին՝ ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանելով ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վերջապես ավարտում է երկարամյա միջամտությունը, որը «շատ վատ որոշումների» հետևանք էր։ Գրառման մեջ Թրամփը ռազմական այս առաքելությունն անվանել է թանկարժեք ուղևորություն դեպի դժոխք։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան ուժերի դուրսբերումն այն գործողության ավարտն է, որը սկսվել էր 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի օրոք, շարունակվել 2014 թվականին Բարաք Օբամայի օրոք և ավարտվել 2026 թվականին նրա վարչակազմի ժամանակաշրջանում։ Թրամփը շեշտել է, որ սա համարում է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ, ինչպես նաև «Իսլամական պետության» պարտություն։«Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու։ Խալիֆաթն այլևս չկա։ Մենք տուն ենք վերադառնում»,- հայտարարել է Թրամփը։ԱՄՆ նախագահը Իրաքից հեռանալը համեմատել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ։ Ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ, նրա ասելով, դուրսբերումից հետո մնացել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, և զոհվել էին 13 ամերիկացի զինծառայողներ, ներկայում զորքերը դուրս են բերվում կազմակերպված և ժամանակին։Նշենք, որ ամերիկացի վերջին զինծառայողները սեպտեմբերի 30-ին լքել են Իրաքը Էրբիլի ավիաբազայից՝ ավարտելով շուրջ 23-ամյա ռազմական ներկայությունն այնտեղ և անվտանգության վերահսկողությունը փոխանցելով տեղի ուժերին։ «Անսասան վճռականություն» գործողության ավարտը նախատեսված էր Վաշինգտոնի և Բաղդադի միջև դեռևս 2024 թվականին Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռք բերված համաձայնությամբ։ Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք 2003թ․ մարտի 20-ին։ Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության պատմությունը բաժանվում է 2 փուլի՝ 2003–2011 թթ., երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ և տապալեցին իշխանությունը։ Սադամ Հուսեյնը գերեվարվեց 2003-ի դեկտեմբերին և ավելի ուժ մահապատժի ենթարկվեց։ Այս փուլն ավարտվեց 2011 թվականի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք ամերիկյան մարտական ստորաբաժանումները պաշտոնապես լքեցին երկիրը։ Արդեն 2014–2026 թթ. հակաահաբեկչական առաքելության փուլն էր. 2014 թվականին ամերիկյան զորքերը Իրաքի կառավարության «խնդրանքով» վերադարձան երկիր՝ այս անգամ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։
իրաք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Сегодня я рад объявить о том, что последние американские войска покидают Ирак», — заявил президент США Дональд Трамп
Sputnik Արմենիա
«Сегодня я рад объявить о том, что последние американские войска покидают Ирак», — заявил президент США Дональд Трамп
2026-09-30T22:23+0400
true
PT0M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107520910_0:0:930:697_1920x0_80_0_0_f3d606b3cbb9f420df18c25bc9498710.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, ամն, դոնալդ թրամփ, видео
իրաք, ամն, դոնալդ թրամփ, видео
Սա էքսկուրսիա էր դեպի դժոխք․ Թրամփը հայտարարել է Իրաքից զորքերի լիարժեք դուրսբերման մասին
22:23 30.09.2026 (Թարմացված է: 22:27 30.09.2026) Ամերիկյան ռազմական ներկայությունն Իրաքում ավարտվել է շուրջ 23 տարի անց։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքից ամերիկյան զորքերի լիարժեք դուրսբերման մասին՝ ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանելով ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ։
«Սա մեծագույն օր է Ամերիկայի համար, և, ինչն առանձնապես կարևոր է, մենք հեռանում ենք Իրաքից՝ այն թողնելով հիանալի նոր վարչապետ Ալի ալ-Զայդիի գլխավորությամբ»,- իր սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը վերջապես ավարտում է երկարամյա միջամտությունը, որը «շատ վատ որոշումների» հետևանք էր։ Գրառման մեջ Թրամփը ռազմական այս առաքելությունն անվանել է թանկարժեք ուղևորություն դեպի դժոխք։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան ուժերի դուրսբերումն այն գործողության ավարտն է, որը սկսվել էր 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի օրոք, շարունակվել 2014 թվականին Բարաք Օբամայի օրոք և ավարտվել 2026 թվականին նրա վարչակազմի ժամանակաշրջանում։ Թրամփը շեշտել է, որ սա համարում է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ, ինչպես նաև «Իսլամական պետության» պարտություն։
«Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու։ Խալիֆաթն այլևս չկա։ Մենք տուն ենք վերադառնում»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը Իրաքից հեռանալը համեմատել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ։ Ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ, նրա ասելով, դուրսբերումից հետո մնացել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, և զոհվել էին 13 ամերիկացի զինծառայողներ, ներկայում զորքերը դուրս են բերվում կազմակերպված և ժամանակին։
«Ես ընտրության առաջ էի՝ մնալ կամ հեռանալ և առանց վարանելու որոշեցի՝ տուն վերադառնալու ժամանակն է»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ ամերիկացի վերջին զինծառայողները սեպտեմբերի 30-ին լքել են Իրաքը Էրբիլի ավիաբազայից՝ ավարտելով շուրջ 23-ամյա ռազմական ներկայությունն այնտեղ և անվտանգության վերահսկողությունը փոխանցելով տեղի ուժերին։
«Անսասան վճռականություն» գործողության ավարտը նախատեսված էր Վաշինգտոնի և Բաղդադի միջև դեռևս 2024 թվականին Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռք բերված համաձայնությամբ։
Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք 2003թ․ մարտի 20-ին։ Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության պատմությունը բաժանվում է 2 փուլի՝ 2003–2011 թթ., երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ և տապալեցին իշխանությունը։ Սադամ Հուսեյնը գերեվարվեց 2003-ի դեկտեմբերին և ավելի ուժ մահապատժի ենթարկվեց։ Այս փուլն ավարտվեց 2011 թվականի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք ամերիկյան մարտական ստորաբաժանումները պաշտոնապես լքեցին երկիրը։ Արդեն 2014–2026 թթ. հակաահաբեկչական առաքելության փուլն էր. 2014 թվականին ամերիկյան զորքերը Իրաքի կառավարության «խնդրանքով» վերադարձան երկիր՝ այս անգամ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։