https://arm.sputniknews.ru/20260930/rdum-qaghbantarkjal-chka-amn-i-het-patzhamijvocneri-harc-chi-qnnarkvel-peskvov-107495859.html
ՌԴ–ում քաղբանտարկյալ չկա, ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների հարց չի քննարկվել. Պեսկով
ՌԴ–ում քաղբանտարկյալ չկա, ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների հարց չի քննարկվել. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցի հրապարակումը։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T14:35+0400
2026-09-30T14:35+0400
2026-09-30T14:36+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:160:1532:1022_1920x0_80_0_0_6dd5193fa1c447baacc8dec2a051ee82.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կտրականապես հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ըստ այդմ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց նրանց ազատ արձակելու հարց չի քննարկվել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելի վաղ «The Atlantic»–ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման՝ մեղմացնելով հակառուսական պատժամիջոցները: Պարբերականի տեղեկություններով` պլանը ենթադրում է փոխադարձ գործարք՝ Կրեմլը ազատ կարձակի որոշ «քաղաքական բանտարկյալների», իսկ ԱՄՆ-ն ի պատասխան կմեղմի պատժամիջոցները:Դմիտրի Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:0:1363:1022_1920x0_80_0_0_727990b316988190e284c2b07500fa0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով, ամն
ռուսաստան, դմիտրի պեսկով, ամն
ՌԴ–ում քաղբանտարկյալ չկա, ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների հարց չի քննարկվել. Պեսկով
14:35 30.09.2026 (Թարմացված է: 14:36 30.09.2026) Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցի հրապարակումը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կտրականապես հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ըստ այդմ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց նրանց ազատ արձակելու հարց չի քննարկվել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, չի քննարկվել։ Նման ձևակերպմամբ չէր էլ կարող քննարկվել, որովհետև մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը և կարծում ենք, որ նման հարցադրումը բացարձակապես անտեղի է։ Ինչ վերաբերում է տարբեր փոխանակումներին, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, ապա մեր հատուկ ծառայությունները այդ ուղղությամբ շարունակում են կանոնավոր շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ի հետ քննարկվել է պատժամիջոցների մեղմացման հարցը։
Ավելի վաղ «The Atlantic»–ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման՝ մեղմացնելով հակառուսական պատժամիջոցները: Պարբերականի տեղեկություններով` պլանը ենթադրում է փոխադարձ գործարք՝ Կրեմլը ազատ կարձակի որոշ «քաղաքական բանտարկյալների», իսկ ԱՄՆ-ն ի պատասխան կմեղմի պատժամիջոցները: