00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանը չի կարող ոմանց պես վազվզել աշխարհով մեկ և ողորմություն խնդրել. Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ ղեկավարը նշել է, որ նոր տարածաշրջանների վերամիավորման օրը ազատության համար արդար պայքարի խորհրդանիշ է դարձել։
Ռուսաստանի նոր տարածաշրջանների բնակիչների ընտրությունն առավելագույնս պարզ էր ու հստակ՝ վերամիավորվել Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով 9-րդ գումարման Պետական դումայի առաջին լիագումար նիստի ժամանակ։
Նա շնորհավորել է պատգամավորներին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք մաղթել նրանց։
«Ռուսաստանի նոր տարածաշրջանների բնակիչների ընտրությունն առավելագույնս պարզ էր ու հստակ՝ վերամիավորվել Ռուսաստանի, սեփական ժողովրդի հետ»,- նշել է Պուտինը՝ խոսելով նոր շրջանների բնակիչների ընտրության մասին, որոնք հանրաքվեում կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ Դոնբասի և Նովոռոսիայի վերամիավորմանը։
ՌԴ նախագահը նաև շնորհավորել է երկրի քաղաքացիներին Ռուսաստանի հետ նոր տարածաշրջանների վերամիավորման օրվա առթիվ։
«Ուրախ եմ շնորհավորել ձեզ, մեր երկրի բոլոր քաղաքացիներին Վերամիավորման օրվա առթիվ։ Այս տոնը դարձել է պատմական միասնության վերականգնմանն ուղղված մեր ժողովրդի անկասելի ձգտման մարմնավորումը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը ձախողվել են. Պուտին
ՌԴ նախագահն ընդգծել է, որ նոր տարածաշրջանների բնակիչները բարդագույն պայմաններում մասնակցել են Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեին՝ միջազգային իրավունքին խիստ համապատասխան։
ՌԴ առաջնորդը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական կուսակցություններին՝ ուղիղ չորս տարի առաջ ՌԴ կազմ մտած ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին ցուցաբերած աջակցության համար։
«Իրականացվում են ժողովրդական միջոցների հավաքագրումներ, հասարակական և կամավորական կազմակերպությունները, ձեռնարկատերերն ու ընկերությունները, տարբեր տարիքի և քաղաքական հայացքների քաղաքացիներն օգնում են Դոնբասին և Նովոռոսիային։ Այս աշխատանքին մասնակցում են նաև բոլոր խորհրդարանական կուսակցությունները։ Շնորհակալություն ձեզ նման հայրենասիրական տրամադրվածության համար»,-ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ նա խոսել է ՌԴ Պետդումայի պատգամավորների ահռելի պատասխանատվության մասին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը, ի տարբերություն ոմանց, չի կարող աշխարհով մեկ ընկած ողորմություն խնդրել։
«Ռուսաստանը, ինչպես ոմանք են անում (անուններ չտանք), չի կարող աշխարհով մեկ ընկած նվաստանալով, ձեռքը պարզած ողորմություն մուրալ։ Նախ` ինչպես արդեն ասացի, դա նվաստացուցիչ է։ Երկրորդ՝ մեզ ոչ ոք ողորմություն չի տա, մենք դա լավ գիտենք։ Եվ երրորդ` որը գլխավորն է, մեզ դա պետք չէ»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը
Ինչպես նշել է Պուտինը, ռուսական ֆինանսական համակարգն ու տնտեսությունն իրենց վստահ են զգում, գլխավորը սխալներ թույլ չտալն է։
Ռուսաստանի նախագահը խոսել է հասարակության համախմբվածության կարևորության մասին։
«Մեր հասարակության համախմբվածությունը․․․ հիմնական գրավականն է այն բանի, որ մենք միասին հասնելու ենք մեր առջև դրված բոլոր նպատակներին։ Գալիք բազմաթիվ սերունդների համար կապահովենք Ռուսաստանի անվտանգության և ինքնիշխանության հուսալի երաշխիքները։ Վստահ եմ` այդպես էլ լինելու է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանում սեպտեմբերի 30-ին նշվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի մարզի և Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորվելու օրը։
Հիշեցնենք` ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին հանրաքվեներն անցկացվել են 2022 թվականի սեպտեմբերի 23-27-ը։ Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ ԴԺՀ-ում ՌԴ կազմ մտնելուն կողմ է արտահայտվել քվեարկածների 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։
Հնարավոր է` Սի Ծինփինը քայլեր ձեռնարկի Պուտինի և Թրամփի հետ հանդիպման համար. Ուշակով
Լրահոս
0