00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեր ընտրությունը ԵԱՏՄ-ի ու ոչնչի միջև է․ Հրանտ Միքայելյան

Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանի համար ԵՄ անդամակցության հնարավորությունը ներկայացվում է որպես առկա այլընտրանք, մինչդեռ ինքը նման հեռանկար չի տեսնում։
Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, այլ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու կամ առանց այլընտրանքի մնալու խնդրի առաջ։ «Աբովյան Time»-ի եթերում այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի տեսնում։
«Մենք ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի առաջ ենք կանգնած, այլ ԵԱՏՄ-ի ու ոչնչի, որովհետև ԵՄ անդամակցելու տարբերակ մենք չունենք։ Եվ սա է գլխավոր խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ դե պահենք ԵԱՏՄ-ն, մինչև ստեղծվի այդ հնարավորությունը»,– ասել է քաղաքագետը։
Միքայելյանի գնահատմամբ՝ այդ հնարավորությունը չի ստեղծվելու։ Իր տեսակետը նա հիմնավորել է ԵՄ անդամակցության սպասող երկրների օրինակով։
«Չի լինելու այդ հնարավորությունը, որովհետև առնվազն ԵՄ անդամակցելու հերթ կա՝ 10 երկիր, որոնցից վերջինը Վրաստանն է։ Իսկ առաջինը Չեռնոգորիան է, որը շատ ավելի մոտ է Եվրոպային աշխարհագրորեն և շատ ավելի փոքր է տնտեսության ծավալով, Եվրոպայի մաս է, բայց ինքը անդամ չէ և դեռ չի կարող անդամակցել։ Մի 20 տարի սպասում է, մինչև անդամակցի»,– նշել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանի համար ԵՄ անդամակցության հնարավորությունը ներկայացվում է որպես առկա այլընտրանք, մինչդեռ ինքը նման հեռանկար չի տեսնում։
«Այսպիսով, մենք տեսնում ենք հետևյալ վիճակը․ մի կողմից հնարավորություն չկա, բայց ներկայացվում է, որ կա։ Եվ մյուս կողմից, այսպես ասած, այդտեղ ասում են՝ կողմնորոշվեք»,– ասել է Միքայելյանը։
Այս համատեքստում քաղաքագետը հիշեցնում է` մեր համար տնտեսական և անվտանգային հարաբերությունների փոխկապակցված են։
«Եթե խաղաղ ժամանակ, սովորական ժամանակ կարելի էր անջատել տնտեսական և անվտանգայինը կամ գոնե դիտարկել, որ դա անջատված է, հիմա դա մի բլոկի մեջ է դիտարկվում։ Թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն մի համալիրի մաս»,–հավելել է նա։

Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0