00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
1 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու է Թել Ավիվ մեկնած օդանավը առևանգման ազդանշան ուղարկել. մի քանի վարկած է շրջանառվում

 FlyDubai - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
FlyDubai. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղևորները պատմել են «Flydubai»-ի օդանավում տեղի ունեցած հարձակման մասին․ օդաչուներից մեկին դանակահարել են։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Flydubai» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Դուբայից ուղևորվում էր Թել Ավիվ, քիչ էր մնում կործանվեր օդաչուների խցիկում տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ The Times of Israel-ը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել։

Միջադեպի ժամանակ Boeing 737 MAX-ը սկզբում փոխանցել է 7700 միջազգային վթարային ազդանշանը, այնուհետև՝ 7500 կոդը, որը նշանակում է օդանավի առևանգում կամ անօրինական միջամտություն։ Դրանից հետո ինքնաթիռը կտրուկ վայրէջք է սկսել կատարել՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում մոտ 10,4 կմ-ից իջնելով մինչև 5,2 կմ բարձրության։
Ուղևորներից մեկը՝ Միրիամը, իսրայելական «Channel 12»-ին պատմել է, որ օդանավում խուճապ է սկսվել, իսկ երբ օդաչուների խցիկի դուռը բացվել է, մարդիկ արյուն են տեսել։
«Ճիչեր լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը և արյուն տեսանք․ ինչ-որ մեկը ծալովի դանակով հարվածել էր օդաչուին։ Պահեր եղան, երբ մտածում էինք, որ այնտեղից կենդանի դուրս չենք գա», — պատմել է կինը։
Մեկ այլ ուղևոր պատմել է, որ օդաչուի վիրավորվելուց հետո ինքնաթիռը սկսել է սրընթաց ներքև իջնել։
«Ինչքանով հասկանում էինք` օդաչուներից մեկը դանակի հարված է ստացել և ծանր վիրավորվել, ինչից հետո ինքնաթիռի կառավարումը կորցվել է։ Այն սկսել էր սրընթաց իջնել։ Շատ սարսափելի էր»,– ասել է նա։
Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ միջադեպը կապված է եղել օդաչուների միջև ծագած կոնֆլիկտի հետ, իսկ ինքնաթիռի առևանգման վարկածն անմիջապես բացառվել է։
Իսրայելական 14-րդ ալիքի ռազմական թղթակից Հիլել Բիտոն Ռոզենը ևս ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը։ Նրա խոսքով՝ օդաչուներից մեկը, ենթադրաբար, սկսել է կտրուկ իջեցնել ինքնաթիռի բարձրությունը և անտեսել է մյուս օդաչուին։ Վերջինս կռվի է բռնվել նրա հետ և կանխել ինքնաթիռի կործանումը։
Իսրայելական լրատվամիջոցներում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է ինքնասպան լինել և կործանել ինքնաթիռը։ Հաղորդվում է, որ իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ կանխել են դա։ Դրանից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։
Որոշ տվյալներով՝ օդանավը կարող էին վայրէջքի հասցնել ինքնաթիռում որպես ուղևոր գտնվող և գործուղման մեկնող օդաչուները։ Հենց նրանք են, ըստ այդ տեղեկությունների, օդանավը հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայան։
«Flydubai»-ում հաստատել են միջադեպի փաստը և հայտնել, որ օդանավն անվտանգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։
© Photo : Social media of Amit Segal / X Ինքանթիռում փորձել է բաժանել կռվի մասնակիցներին
Первое фото из самолёта Flydubai, где произошла драка - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Ինքանթիռում փորձել է բաժանել կռվի մասնակիցներին
Համացանցում արդեն լայն տարածում է գտել ուղևորներից մեկի լուսանկարը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա փորձել է բաժանել կռվի մասնակիցներին։
Թաբուքում օդաչուներին դուրս են բերել ինքնաթիռից, իսկ ուղևորները սպասում են այլ չվերթի։
Իսրայելի անվտանգության ծառայությունը դիտարկում է ծրագրված խոշոր ահաբեկչական գործողության վարկածը։ Ներկայում կատարվում է տեղի ունեցածի ամբողջական վերլուծություն, որին կտրվի գնահատական։
Իսրայելացի լրագրող Ամիտ Սիգալը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է, որ օդաչուին հարցաքննում են, քննիչները պարզում են նրա պահվածքի դրդապատճառները, ինչպես նաև տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Լրահոս
0