https://arm.sputniknews.ru/20260930/inchpes-nvazecnel-erevani-khcanumnery-ng-pvokhnakharari-het-tarberakner-en-qnnarkvel-107521890.html
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳ փոխնախարարի հետ տարբերակներ են քննարկվել
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳ փոխնախարարի հետ տարբերակներ են քննարկվել
Sputnik Արմենիա
Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը, անդրադարձ է արվել խցանումների հետևանքով արտակարգ իրավիճակներում առաջացող ռիսկերին։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T23:09+0400
2026-09-30T23:09+0400
2026-09-30T23:10+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
խցանում
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/849/90/8499038_0:83:1601:983_1920x0_80_0_0_7bebeae204a35e874a63fbfca3df717a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևանյան խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները քննարկվել են այսօր ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, այն վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Ընդգծվել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։ Քննարկվել են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։Որպես կարճաժամկետ միջոցառում նշվել են երթևեկության կազմակերպման փոփոխությունները, գծանշումների վերանայումը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացումն ու այլն։Երկարաժամկետ լուծումների համատեքստում փոխնախարարը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Անդրադարձ է արվել մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծմանը։ Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։ Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը։Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպումը, ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկումը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/849/90/8499038_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3162ce765bf8103675321ca2f7a4a228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), խցանում, երևան
ներքին գործերի նախարարություն (նգն), խցանում, երևան
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳ փոխնախարարի հետ տարբերակներ են քննարկվել
23:09 30.09.2026 (Թարմացված է: 23:10 30.09.2026) Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը, անդրադարձ է արվել խցանումների հետևանքով արտակարգ իրավիճակներում առաջացող ռիսկերին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևանյան խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները քննարկվել են այսօր ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Ինչպես հայտնում է
գերատեսչության մամուլի ծառայությունը, այն վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Ընդգծվել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։
Քննարկվել են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։
Որպես կարճաժամկետ միջոցառում նշվել են երթևեկության կազմակերպման փոփոխությունները, գծանշումների վերանայումը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացումն ու այլն։
Երկարաժամկետ լուծումների համատեքստում փոխնախարարը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Անդրադարձ է արվել մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծմանը։
«Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը»,- հայտնում են նախարարությունից։
Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։ Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը։
Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպումը, ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկումը։