https://arm.sputniknews.ru/20260930/hhum-bjjajinneri-imei-kvoderi-hamakargi-nerdrman-harci-qnnarkumy-2-amsvov-hetadzgvec-107487530.html
ՀՀ–ում բջջայինների IMEI կոդերի համակարգի ներդրման հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
ՀՀ–ում բջջայինների IMEI կոդերի համակարգի ներդրման հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Մնացականյանը վստահ է` այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T12:16+0400
2026-09-30T12:16+0400
2026-09-30T12:27+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
սմարթֆոն
բաբկեն թունյան
հարություն մնացականյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/0d/79427815_0:146:3007:1837_1920x0_80_0_0_20ba2df59c3f5488c0d348c3921927b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման հարցի քննարկումը։«Վստահ եմ` լինելու են հայտարարություններ, թե սա արվում է մարդկանց հարկային բեռը բարձրացնելու կամ մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, սակայն պիտի հիշեցնեմ, որ այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք ոլորտի մասնագետների, փորձագետների հետ, որի արդյունքում այս հարցում այլևս մտահոգություն չի մնացել»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։Մնացականյանն ընդգծեց` բջջային հեռախոսների համար չպետք է շքեղության հարկ լինի, ինչպես թանկարժեք ավտոմեքենաների դեպքում, քանի որ դրանք շատ հաճախ ուղղակի անհրաժեշտություն են շատ մարդկանց ու հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց համար. նրանց հեռախոսները հիմնականում կոտրվում են երեխաների կողմից։Հիշեցնենք, որ 2026 թ. հունիսի 26–ին ՀՀ կառավարությունն ընդունեց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ ներդրման նախագիծը։ Ըստ նախագծի` այս կարգավորումները չեն տարածվի այն հեռախոսների վրա, որոնք արդեն իսկ միացված են բջջային օպերատորների ցանցին։Կառավարությունը ցանկանում էր, որ այս որոշումն ուժի մեջ մտնի 2027 թ. հունվարի 1–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/0d/79427815_0:0:2667:2000_1920x0_80_0_0_bb8960d9261fe3631fa57f5b7220bca2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), սմարթֆոն, բաբկեն թունյան, հարություն մնացականյան
հայաստան, աժ (ազգային ժողով), սմարթֆոն, բաբկեն թունյան, հարություն մնացականյան
ՀՀ–ում բջջայինների IMEI կոդերի համակարգի ներդրման հարցի քննարկումը 2 ամսով հետաձգվեց
12:16 30.09.2026 (Թարմացված է: 12:27 30.09.2026) Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Մնացականյանը վստահ է` այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման հարցի քննարկումը։
«Վստահ եմ` լինելու են հայտարարություններ, թե սա արվում է մարդկանց հարկային բեռը բարձրացնելու կամ մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, սակայն պիտի հիշեցնեմ, որ այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք ոլորտի մասնագետների, փորձագետների հետ, որի արդյունքում այս հարցում այլևս մտահոգություն չի մնացել»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծն ընդհանրապես պետք է մերժել, քանի որ բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի։
«Վստահ ասում եմ` ես` որպես հին մարդ, իսկ դուք` որպես նոր պաշտոնյա, իմ բարեկամուհու հեռախոսը գողացել էին, IMEI կոդերով, ամեն ինչով տարավ ոստիկանություն, նույնիսկ հեռախոսի կոնկրետ տեղորոշումն էր ցույց տվել, սակայն ոստիկանության կողմից ոչինչ չարվեց։ Եթե ոստիկանությունից վիճակագրական տվյալներ ուզեք, ապա կտեսնեք, որ ոչ մի հեռախոս էլ չեն հայտնաբերել։ Եթե անգամ այս օրենքն ընդունվի, միևնույնն է` ոստիկանությունը ոչ մի բան էլ չի հայտնաբերելու, ու այս օրենքի հետևանքը լինելու է այն, որ սպառողների համար ավելորդ 3000 դրամ հարկ է ավելանալու»,– նշեց նա։
Մնացականյանն ընդգծեց` բջջային հեռախոսների համար չպետք է շքեղության հարկ լինի, ինչպես թանկարժեք ավտոմեքենաների դեպքում, քանի որ դրանք շատ հաճախ ուղղակի անհրաժեշտություն են շատ մարդկանց ու հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց համար. նրանց հեռախոսները հիմնականում կոտրվում են երեխաների կողմից։
Հիշեցնենք, որ 2026 թ. հունիսի 26–ին ՀՀ կառավարությունն
ընդունեց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ ներդրման նախագիծը։ Ըստ նախագծի` այս կարգավորումները չեն տարածվի այն հեռախոսների վրա, որոնք արդեն իսկ միացված են բջջային օպերատորների ցանցին։
Կառավարությունը ցանկանում էր, որ այս որոշումն ուժի մեջ մտնի 2027 թ. հունվարի 1–ից։