https://arm.sputniknews.ru/20260930/guce-nkati-e-unecel-vor-aveli-lav-e-linelu-zakharvovan-pashinjani-hajtararutjan-masin--107515965.html
Գուցե նկատի է ունեցել, որ ավելի լավ է լինելու․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Գուցե նկատի է ունեցել, որ ավելի լավ է լինելու․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Մոսկվայում այս հարցը մեկնաբանելը ճիշտ չեն համարում, քանի դեռ Հայաստանում չեն պարզաբանել հայտարարությունը։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T19:20+0400
2026-09-30T19:20+0400
2026-09-30T19:26+0400
մարիա զախարովա
ռուսաստան
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107515005_0:0:2087:1174_1920x0_80_0_0_71e09bebdaf00489a7f77945b18aa9d8.jpg
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակեցմանը այն հայտարարության վերաբերյալ, թե Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի:Այս մասին Զախարովան հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, դրանք անխուսափելիորեն փոխվելու են, սակայն Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։ Նա ասել էր, թե նախորդող շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են։ Նաև նաև ընդգծել էր, թե մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Захарова: Надо понять, о чем говорил Пашинян, заявляя, что отношения с Россией не будут такими, как прежде. Может, он имел в виду, что они будут только лучше
Sputnik Արմենիա
Захарова: Надо понять, о чем говорил Пашинян, заявляя, что отношения с Россией не будут такими, как прежде. Может, он имел в виду, что они будут только лучше
2026-09-30T19:20+0400
true
PT0M22S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107515005_314:0:1879:1174_1920x0_80_0_0_afccbdfd4451ac6df02e9554987cd44a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
մարիա զախարովա, ռուսաստան, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
Գուցե նկատի է ունեցել, որ ավելի լավ է լինելու․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
19:20 30.09.2026 (Թարմացված է: 19:26 30.09.2026) Մոսկվայում այս հարցը մեկնաբանելը ճիշտ չեն համարում, քանի դեռ Հայաստանում չեն պարզաբանել հայտարարությունը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակեցմանը այն հայտարարության վերաբերյալ, թե Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի:
Այս մասին Զախարովան հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
«Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները նախկինի պես չեն լինի։ Գուցե նա նկատի ուներ, որ դրանք ավելի լավն են լինելու: Եկեք սպասենք հստակեցմանը»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, դրանք անխուսափելիորեն փոխվելու են, սակայն
Երևանը չի պատրաստվում խզել կապերը Մոսկվայի հետ։ Նա ասել էր, թե նախորդող շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են։ Նաև նաև ընդգծել էր, թե մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։