https://arm.sputniknews.ru/20260930/erevanum-pashtvonapes-bacvec-juventus-futbvolajin-akumbi-avani-masnatshjughy-107486411.html
Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան
Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան
Sputnik Արմենիա
Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:50+0400
2026-09-30T11:50+0400
2026-09-30T15:53+0400
հայաստան
երևան
յուվենտուս
տեսանյութ
տեսանյութեր
ավան համայնք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107484617_0:84:1600:984_1920x0_80_0_0_d6a06d2ea927c2f6ab14c2b8b289dfdd.jpg
Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիանԲացման արարողությանը ներկա էին նաև ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։Նա նշեց, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված. ակադեմիայի ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 տարեկանից։«Տարբեր տարիքային խմբերի այդ երեխաներն անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք կանցնեին Իտալիայում կամ եվրոպական մեկ այլ խոշորագույն ակումբի ակադեմիայում։ Շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»,- հավելեց քաղաքապետը։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան էլ նշեց` Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան սոցիալական բաղադրիչ ունի, և տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան այնտեղ անվճար սովորելու։«Մենք չենք կարող մեծ սպորտում նվաճումներ ունենալ, եթե այդ հիմնաքարը ճիշտ դրված չէ։ Այստեղ ակնհայտ է, որ միջազգային փորձը մեր երկիր բերելը և միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը ամենակարևոր ռազմավարություններից մեկը պետք է լինի»,- ասաց Անդրեասյանը։Նախարարը կարևորեց նաև սպորտի ոլորտում մասնավոր ներդրումների ավելացումը։ Ըստ նրա` դա նշանակում է, որ սպորտը դառնում է ինդուստրիա, որտեղ մասնավորը տեսնում է իր մասնակցության նպատակահարմարությունը։Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնն էլ իր հերթին նշեց, որ այս ակումբի բացումը Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Իտալիայի, Հայաստանի և «Յուվենտուսի» միջև համագործակցության հիանալի արտացոլումն է։«Մենք հաճելիորեն զարմացած ենք ու հպարտ՝ տեսնելով այս ամենը։ Այն, ինչ կարճ ժամանակում կատարեցին ու իրականացրին հիմնադիրները, պարզապես հիացնում է։ «Յուվենտուսը» աշխարհի մեծագույն ակումբներից է, և այստեղ «Յուվենտուսի» լիցենզավորված ակադեմիա ունենալը պարզապես մոտիվացնող է և մեծ հույսեր է պարգևում բոլորին»,– ասաց Սիլվերստոնը։«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։Հիշեցնենք` «Յուվենտուս» ակադեմիաների շնորհանդեսը Երևանում կայացավ 2025 թվականի մայիսին։
երևան
ավան համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107484617_89:0:1512:1067_1920x0_80_0_0_82e8768286cb2148d8937986cb2c8203.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, յուվենտուս, տեսանյութ, տեսանյութեր, ավան համայնք
հայաստան, երևան, յուվենտուս, տեսանյութ, տեսանյութեր, ավան համայնք
Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան
11:50 30.09.2026 (Թարմացված է: 15:53 30.09.2026) Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված։
Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան
Բացման արարողությանը ներկա էին նաև ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։
«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ խոշոր եվրոպական ակումբի ֆուտբոլային ակադեմիայի բացումը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար, որոնք սիրում են ֆուտբոլ, ուզում են զբաղվել ֆուտբոլով և ուզում են դրանով զբաղվել պրոֆեսիոնալ ձևով։ Կարծում եմ՝ սա շատ լավ սկիզբ է նաև Հայաստանի Հանրապետության հավաքականի ֆուտբոլային ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված. ակադեմիայի ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 տարեկանից։
«Տարբեր տարիքային խմբերի այդ երեխաներն անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք կանցնեին Իտալիայում կամ եվրոպական մեկ այլ խոշորագույն ակումբի ակադեմիայում։ Շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»,- հավելեց քաղաքապետը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան էլ նշեց` Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան սոցիալական բաղադրիչ ունի, և տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան այնտեղ անվճար սովորելու։
«Մենք չենք կարող մեծ սպորտում նվաճումներ ունենալ, եթե այդ հիմնաքարը ճիշտ դրված չէ։ Այստեղ ակնհայտ է, որ միջազգային փորձը մեր երկիր բերելը և միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը ամենակարևոր ռազմավարություններից մեկը պետք է լինի»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը կարևորեց նաև սպորտի ոլորտում մասնավոր ներդրումների ավելացումը։ Ըստ նրա` դա նշանակում է, որ սպորտը դառնում է ինդուստրիա, որտեղ մասնավորը տեսնում է իր մասնակցության նպատակահարմարությունը։
Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնն էլ իր հերթին նշեց, որ այս ակումբի բացումը Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Իտալիայի, Հայաստանի և «Յուվենտուսի» միջև համագործակցության հիանալի արտացոլումն է։
«Մենք հաճելիորեն զարմացած ենք ու հպարտ՝ տեսնելով այս ամենը։ Այն, ինչ կարճ ժամանակում կատարեցին ու իրականացրին հիմնադիրները, պարզապես հիացնում է։ «Յուվենտուսը» աշխարհի մեծագույն ակումբներից է, և այստեղ «Յուվենտուսի» լիցենզավորված ակադեմիա ունենալը պարզապես մոտիվացնող է և մեծ հույսեր է պարգևում բոլորին»,– ասաց Սիլվերստոնը։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։
Հիշեցնենք` «Յուվենտուս» ակադեմիաների շնորհանդեսը Երևանում
կայացավ 2025 թվականի մայիսին։