https://arm.sputniknews.ru/20260930/ashkharhi-lavagujn-buheri-varkanishum-hajastanic-2-hamalsaran-e-yndgrkvel-107481005.html
Աշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 1 համալսարան է ընդգրկվել
Աշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 1 համալսարան է ընդգրկվել
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել է 118 երկրի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T11:04+0400
2026-09-30T11:04+0400
2026-09-30T16:58+0400
բուհ
վարկանիշ
երևանի պետական համալսարան (եպհ)
օքսֆորդի համալսարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1601:901_1920x0_80_0_0_2953a807dae624dc656d82844215016c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը։ Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։Վարկանիշում նկատելիորեն ամրապնդվել են նաև ասիական համալսարանների դիրքերը։ Չինաստանի Սինխուա համալսարանը բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով 12-րդ տեղը զբաղեցնող շվեյցարական ETH Zurich-ից։ Պեկինի համալսարանը 13-րդն է։THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 124 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։Իրանից ընդգրկվել է 75 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։Ադրբեջանը ներկայացված է 5 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 3 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_586a9f47e8dfcc4e652c79f7a7091c98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուհ, վարկանիշ, երևանի պետական համալսարան (եպհ), օքսֆորդի համալսարան
բուհ, վարկանիշ, երևանի պետական համալսարան (եպհ), օքսֆորդի համալսարան
Աշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 1 համալսարան է ընդգրկվել
11:04 30.09.2026 (Թարմացված է: 16:58 30.09.2026) Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառվել է 118 երկրի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը։ Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։
Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։
Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։
Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։
Վարկանիշում նկատելիորեն ամրապնդվել են նաև ասիական համալսարանների դիրքերը։ Չինաստանի Սինխուա համալսարանը բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով 12-րդ տեղը զբաղեցնող շվեյցարական ETH Zurich-ից։ Պեկինի համալսարանը 13-րդն է։
THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։
Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 124 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։
Իրանից ընդգրկվել է 75 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։
Ադրբեջանը ներկայացված է 5 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 3 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։